Հա

Հասարակական

07/03/2018

Յայտնի են աշխարհի ամենավտանգաւոր քաղաքները

Մեքսիկական «Հասարակական անվտանգութփան եւ քրէական արդարադատութեան քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպութեան փորձագէտները կազմել են 2017 թւականին աշխարհի ամենավտանգաւոր քաղաքների վարկանիշը:

«alikonline.ir» - Մեքսիկական «Հասարակական անվտանգութփան եւ քրէական արդարադատութեան քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպութեան փորձագէտները կազմել են 2017 թւականին աշխարհի ամենավտանգաւոր քաղաքների վարկանիշը: Այս մասին ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը, որտեղ սպանութիւնների մակարդակը կազմել է գրեթէ 111 դէպք իւրաքանչիւր 100 հազար մարդուն: Վարկանիշում երկրորդ տեղում է Վենեզուէլլայի մայրաքաղաք Կարակասը: Աշխարհի ամենավտանգաւոր քաղաքների եռեակը եզրափակել է Մեքսիկայի Ակապուլկօ քաղաքը:

Վարկանիշային ցանկում ընդգրկւել է ընդամենը 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնւում է Լատինական Ամերիկայում: Ցանկում ամենամեծ ներկայացւածութիւնն ունեն Բրազիլիան եւ Մեքսիկան՝ համապատասխանաբար 17 եւ 12 քաղաք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։