Հա

Հասարակական

%AM, %08 %291 %2018 %09:%Մրտ

Կանանց միջազգային տօնի առթիւ Փարիզում բացւելու է Զաբէլ Եսայեանի անւան ծառուղի

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն Կանանց իրաւունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կը բացի Զաբէլ Եսայեանի անւան ծառուղին:

«alikonline.ir» - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն Կանանց իրաւունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կը բացի Զաբէլ Եսայեանի անւան ծառուղին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Զաբէլ Եսայեանի անւան ծառուղի բացելու մտադրութեան մասին Իդալգօն յայտարարել էր դեռեւս անցեալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի՝ Ֆրանսիա կատարած պաշտօնական այցի ընթացքում:

Ծառուղու բացման արարողութեանը ներկայ են գտնւելու նաեւ Ֆրանկոֆոնիայի եւ միջազգային համագործակցութեան հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վիգէն Չիտեչեանը, Փարիզի 20-րդ եւ 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան եւ Ֆրանսուա Վոլինը:

Ծառուղին տեղակայւած է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ աւարտւում են Թլեմքէն և Սպինոզա փողոցները եւ մեկնարկում է Հանրապետութեան պողոտան:

اخبار مرتبط

  • ՀՀ նախագահի այցի առթիւ Փարիզի փողոցներից մէկը կը վերանւանւի Զաբէլ Եսայեանի անունով
    ՀՀ նախագահի այցի առթիւ Փարիզի փողոցներից մէկը կը վերանւանւի Զաբէլ Եսայեանի անունով

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Ֆրանսիա կատարած պաշտօնական այցի առթիւ Փարիզի փողոցներից մէկը կը վերանւանւի յայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբէլ Եսայեանի անունով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ի թղթակիցը, այս մասին Փարիզի քաղաքապետարանում, հիւրընկալելով ՀՀ նախագահին, յայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն:

  • Կայացաւ «Հայ կինը Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ յետոյ» խորագրով միջազգային գիտաժողովը
    Կայացաւ «Հայ կինը Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ յետոյ» խորագրով միջազգային գիտաժողովը

    Ապրիլի 17-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ անցկացւեց «Հայ կինը Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ յետոյ» խորագրով միջազգային գիտաժողովը նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:
    Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց. «Ուրախ եմ, որ այսօր հայ կանայք հաւաքւել են՝ համատեղ քննարկելու հայ կնոջ դերը Ցեղասպանութեան եւ նրան յաջորդած տարիներին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Զաբէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Զաբէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943)

    4 փետրւարը ծննդեան տարեդարձն է Զաբէլ Եսայեանի, որ իր մնայուն եւ բարձրադիր պատւանդանը ունի հայ գրականութեան մէջ՝ իբրեւ ամենէն տիրական դէմքերէն մէկը գրողի, մտաւորականի եւ ազգային գործիչի պատւանդանը նւաճած մեծանուն հայ կիներու փաղանգին:
    Հայ գրականութեան կանացի շունչին փառքն ու ողբերգութիւնը խորհրդանշող հեղինակութիւններէն է Զաբէլ Եսայեան:

  • Թուրք պատմաբանն ու լրագրողը Փարիզի գրադարանում Հայոց Ցեղասպանութեան մասին նոր փաստաթուղթ են յայտնաբերել
    Թուրք պատմաբանն ու լրագրողը Փարիզի գրադարանում Հայոց Ցեղասպանութեան մասին նոր փաստաթուղթ են յայտնաբերել

    Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը եւ լրագրող Ալեւ Էրը Փարիզի «Նուբարեան» գրադարանում անցկացւող ուսումնասիրութիւնների ժամանակ յայտնաբերել են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ մինչ այժմ չհրապարակւած փաստաթուղթ, որի հեղինակն այն ժամանակների յայտնի հայ կին գրող Զաբէլ Եսայեանն է: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։