×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
08/03/2018 - 09:30

Կանանց միջազգային տօնի առթիւ Փարիզում բացւելու է Զաբէլ Եսայեանի անւան ծառուղի

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն Կանանց իրաւունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կը բացի Զաբէլ Եսայեանի անւան ծառուղին:

«alikonline.ir» - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն Կանանց իրաւունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կը բացի Զաբէլ Եսայեանի անւան ծառուղին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Զաբէլ Եսայեանի անւան ծառուղի բացելու մտադրութեան մասին Իդալգօն յայտարարել էր դեռեւս անցեալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի՝ Ֆրանսիա կատարած պաշտօնական այցի ընթացքում:

Ծառուղու բացման արարողութեանը ներկայ են գտնւելու նաեւ Ֆրանկոֆոնիայի եւ միջազգային համագործակցութեան հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վիգէն Չիտեչեանը, Փարիզի 20-րդ եւ 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան եւ Ֆրանսուա Վոլինը:

Ծառուղին տեղակայւած է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ աւարտւում են Թլեմքէն և Սպինոզա փողոցները եւ մեկնարկում է Հանրապետութեան պողոտան:

Յարակից լուրեր