Հա

Հասարակական

%AM, %13 %270 %2018 %09:%Մրտ

ԱՀԿ. «Մարդկութեանը նոր գլոբալ համաճարակ է սպառնում»

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր գլոբալ համաճարակի մեծ հաւանականութեան մասին: 

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր գլոբալ համաճարակի մեծ հաւանականութեան մասին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Science Alert»-ը:

Ներկայում գիտնականները հետազօտում են առաւել տարածւած ախտածինները, որոնք կարող են հիւանդութիւնների բռնկման յանգեցնել: Նրանց տւեալներով՝ դրանք կարող են լինել ինչպէս մարդկութեանը յայտնի հիւանդութիւններ, օրինակ, վիրուսային հեմոռագիկ տենդերը (Էբոլա, Լասսա եւ այլ տենդեր), այնպէս էլ առայժմ չնոյնականացւած վարակ:

Այսպէս կոչւած «X հիւադնութեան» ի յայտ գալու աղբիւրները բաւական շատ են. դրանք թէ՛ մշտապէս մուտացիայի ենթարկւող վարակներն են, ինչպէս Զիկա վրուսը, թէ՛ զոնոզային վարակները, որոնք մարդուն են փոխանցւում կենդանիներից: Սպառնալիք են ներկայացնում նաեւ արհեսատականօրէն ստեղծւած վիրուսները՝ կենսաբանական զէնքը, որոնք կարող են գողանալ լաբորատորիաներից, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։