Հա

Հասարակական

13/03/2018 - 12:00

1915-ի մոռացւած կանայք. «Ակօս»-ի անդրադարձը Ցեղասպանութեանը զոհ գնացած պոլսահայ գործիչ Մարի Բէյլերեանին

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը Կանանց միջազգային օրւայ առիթով անդրադարձել է պոլսահայ ակտիւիստ, մտաւորական, Ցեղասպանութեանը զոհ գնացած հայ կանանցից Մարի Բէյլերեանին:

«alikonline.ir» - Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը Կանանց միջազգային օրւայ առիթով անդրադարձել է պոլսահայ ակտիւիստ, մտաւորական, Ցեղասպանութեանը զոհ գնացած հայ կանանցից Մարի Բէյլերեանին: Գրում է «tert.am»-ը:

Վկայակոչելով ստամբուլահայ ժամանակակից գործիչ Գայուշ Չալըքմանի՝ օրերս կանանց իրաւունքներին նւիրւած միջոցառումների շրջանակում «Կանայք միշտ էլ կային/Թուրքիայի ձախակողմեան շարժումներից կանանց դիմանկարներ» զեկոյցը՝ պարբերականը ներկայացրել է 1915-ի մոռացւած զոհերից Բէյլերեանի գործունէութիւնն ու կեանքի ուղին:

«Մարի Բէյլերեանը 19-րդ դարի վերջին գործունէութիւն ծաւալած հայ մտաւորական ու ակտիւիստ կանանցից երեւի թէ ամենաքիչ յայտնին է: 1915-ի ապրիլին մահւան ճամբորդութեան դուրս բերւած հայ մտաւորականների անունները, կարծես, ամբողջովին յայտնի են եւ յաճախ են շրջանառւում: Այս շահարկւող ցուցակում ոչ մի կնոջ անուն չկայ:

Բախտի բերմամբ վերջին պահին փրկւած Զաբէլ Եսայեանը, կարծես, աքսորւած մտաւորականների ցուցակում միակ կինն էր: Կար նաեւ Սիբիլը, որի անունը թէեւ ցուցակում նշւած չէ, սակայն ամուսնու հետ միասին կարողացաւ հրաշքով խուսափել ողբերգութիւնից: Ցեղասպանութեանը զոհ է գնացել նաեւ Մարի Բէյլերեանը»,- իր զեկոյցում նշում է Գայուշ Չալըքմանը: 

Իր աշխատութեան մէջ Չալըքմանը նաեւ մէջբերել է հէնց Մարի Բէյլերեանի գրչին պատկանող նկատառումը՝ հայ պատմութեան մէջ կանանց դերի ու դրանց անդրադարձերի մասին:

«Խորենացին, Գօշը, Եղիշէն ու մեր բազմաթիւ հայ պատմաբաններ այնքան խորին յարգանքով են խօսում իրենց ժամանակների կանանց մասին, որ կոտրւում է այն միտքը, թէ մեր պատմութեան մէջ հայ կանանց այդքան էլ կարեւորութիւն չի տրւել: Կարծում եմ, որ չափազանցւած են ժամանակակից հասարակութեան այն մտքերը, թէ հայ կանանց դերը հնում փոքրացւել է: Սակայն մեր պատմաբանները հիմնականում խօսել են ազնւական տիկնանց մասին՝ ինչպէս թագաւորների կանայք էին, եւ, իհարկէ, նրանց մասին խօսելիս չէին կարող վերջիններիս ազնւական դիրքին վնասող որեւէ արտայայտութիւն անել: Սակայն ժողովրդի միջից դուրս եկած հասարակ կանանց դասի մասին նախընտրել են լռել»,- ժամանակին գրել է Բէյլերեանը:

«Ցեղասպանութեան զոհերից մէկը եղած Մարի Բէյլերեանը կարեւոր դեր է ստանձնել հայ ժողովրդի քաղաքական ու գրական կեանքում, սակայն, ցաւօք, նրա անունը մոռացութեան է մատնւել պատմութեան էջերում»,- շարունակում է Չալըքմանին մէջբերել «Ակօս»-ը՝ ներկայացնելով պոլսահայ կին ակտիւիստի կեանքը:

Մարի Բէյլերեանը ծնւել է 1877 թւականին, Կ. Պոլսի հայաշատ Բեշիկթաշ շրջանում:

Ըստ Չալըքմանի՝ թէեւ որոշ աղբիւրներում նշւում է Բէյլերեանի՝ «Եսայեան» վարժարանում ուսանած լինելու մասին, սակայն, ամենայն հաւանականութեամբ, Բէյլերեանը «Նարեկեան» վարժարանի շրջանաւարտն էր, որի նոյն շէնքում այսօր գործում է «Եսայեան»-ը:

Յայտնի է, որ վերջինս եղել է 1895-ի «Բաբը Ալիի» նշանաւոր բողոքի ցոյցի կազմակերպիչներից՝ ելոյթ ունենալով յեղափոխութեան կոչով: Խուսափելով թուրքական ոստիկանութեան հետապնդումից՝ սկզբում ապաստանել է Եգիպտոսում, որտեղ զբաղւել է ուսուցչութեամբ: 1902-1903 թւականներին այստեղ հրատարակել է «Արտեմիս» կանանց հանդէսը, որը կանանց իրաւունքների պաշտպանութեան կոչով առաջին հայկական պարբերականն էր: Աւելի ուշ՝ 1908-ի երիտթուրքական յեղաշրջումից յետոյ վերադառնալով հայրենիք՝ Կ. Պոլսում եւ Թոքատում (պատմական Եւդոկիա) զբաղւել է ուսուցչութեամբ:

Յարակից լուրեր

  • Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»
    Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»

    Մեր պատմութեան մէջ ցեղասպանութիւն չկայ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի` ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր հռչակելու մասին յայտարարութեան մասին հարցին:

  • Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ
    Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ

    Անվտանգութեան Միւնիխի համաժողովի գլխաւոր նիստին Եգիպտոսի նախագահ Ապտէլ Ֆաթթահ էլ Սիսիի Թուրքիոյ եւ արբանեակներուն՝ իբրեւ ահաբեկչական կազմակերպութիւններու գործունէութիւնը չտեսնել ձեւացնող կամ քաջալերողներ թափանցիկ ակնարկին ամբողջացնող բաժինը եղաւ գաղթականութիւն յարուցող պետութիւններու քայքայման մասին խօսքին մէջ յիշատակումը հարիւր տարի ջարդերու հետեւանքով հայ գաղթականութեան:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի
    Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի

    Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցութիւնները եւ ժողովուրդներին պատրաստել խաղաղութեան։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ «Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղութեան կոչերին, Հայաստանը թոյլ չի տալիս երկու համայնքներին միջեւ երկխօսութիւն սկսել»։ Ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով այն նախապայմաններին, որոնց առկայութեամբ միայն հնարաւոր կը լինի այդ երկխօսութիւնը։ 

  • «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար
    «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար

    Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողութիւններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանութեան նախարար Սաւաս Անգելիդիսը Երեւանում փետրւարի 12-ին, Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։