Հա

Հասարակական

15/03/2018

Մինչեւ 2030 թւականը 700 մլն. մարդ կարող է փախստական դառնալ խմելու ջրի պատճառով

Մինչեւ 2030 թւականը 700 մլն. մարդ կարող է փախստական դառնալ խմելու ջրի անբաւարարութեան պատճառով։ Այսպիսին է «Եկէք պահպանենք ջրի ամէն կաթիլը» զեկոյցի եզրակացութիւնը։

«alikonline.ir» - Մինչեւ 2030 թւականը 700 մլն. մարդ կարող է փախստական դառնալ խմելու ջրի անբաւարարութեան պատճառով։ Այսպիսին է «Եկէք պահպանենք ջրի ամէն կաթիլը» զեկոյցի եզրակացութիւնը։ Գրում է «news.am»-ը:

Զեկոյցը պատրաստել են 11 երկրների ղեկավարներից եւ յատուկ խորհրդականներից կազմւած խմբի կողմից եւ փոխանցւել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին։

Զեկոյցը գնահատել է աշխարհում խմելու ջրի պաշարները։ Նշւում է, որ ջրի անւերահսկելի կիրառումը, պաշարների անբաւարար կառավարումն ու ենթակառուցւածքների բացակայութիւնը կարող է յանգեցնել նրան, որ միլիոնաւոր մարդիկ ջրի կարիք ունենան։

Արդէն այսօր մոլորակի բնակչութեան 40 տոկոսը տառապում է խմելու ջրի դեֆիցիտիւ, իսկ 2030 թւականին մօտ 700 մլն. մարդ կարող է փախստական դառնալ։ Այսօր մոլորակի 2 մլրդ. բնակիչներ աղտոտւած ջուր են խմում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։