Հա

Հասարակական

15/03/2018

Ֆինլանդիան դարձել է ՄԱԿ-ի վարկածով աշխարհի ամենաերջանիկ երկիրը

ՄԱԿ-ի զեկոյցի համաձայն Ֆինլանդիան յայտարարւել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: «The World Happiness Report» զեկոյցում գնահատւում են աշխարհի 156 երկրներ, որտեղ հաշւի են առնւում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կեանքի սպասւող տեւողութիւնը, սոցիալական աջակցութիւնը, կոռուպցիան եւ այլ ցուցանիշներ:

«alikonline.ir» - Ֆինլանդիան յայտարարւել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը ՄԱԿ-ի զեկոյցի համաձայն, որը հրապարակւել է մարտի 14-ին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: «The World Happiness Report» զեկոյցում գնահատւում են աշխարհի 156 երկրներ, որտեղ հաշւի են առնւում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կեանքի սպասւող տեւողութիւնը, սոցիալական աջակցութիւնը, կոռուպցիան եւ այլ ցուցանիշներ:

«Ֆինլանդիան առաջին անգամ է առաջին տեղը գրաւել այս հաշւէտւութիւնում: Նորւեգիան, որն առաջատարն էր նախորդ զեկոյցում, իջել է երկրորդ տեղը»,- ասւած է ՄԱԿ-ի զեկոյցում:

Լաւագոյնների տասնեակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շւէյցարիան, Հոլանդիան, Կանադան, Նոր Զելանդիան, Շւեդիան եւ Աւստրալիան, ճշտւում է փաստաթղթում:

«Հիւսիսային երկրները, որոնք զբաղեցնում են այս վարկանիշի վերին մասը, ցոյց են տւել, որ իրենք իրօք լաւ պայմաններ են ստեղծել մարդկանց կեանքի համար»,- նշել է Կոպեհանգէնի Երջանկութեան գիտահետազօտական ինստիտուտի գլխաւոր տնօրէն Մէյք Վիկինգը, որի խօսքը մեջբերում է «Ilta-Lehti» թերթը: Առաջին անգամ նման զեկոյց է հրապարակւել 2012 թւականին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։