Հա

Հասարակական

03/04/2018

Հետազօտութիւն. «Նստակեաց կենսակերպը առողջութիւնը սկսում է խաթարել ընդամենը 2 շաբաթում»

Առողջական խնդիրներ են յայտնւում ընդամենը 2 շաբաթ նստակեաց կենսակերպ վարելուց յետոյ, նախազգուշացնում են Լիւերպուլի համալսարանի հետազօտողները: Նրանց խօսքով՝ այս բացասական հետեւանքները, բարեբախտաբար, շրջելի են:

«alikonline.ir» - Առողջական խնդիրներ են յայտնւում ընդամենը 2 շաբաթ նստակեաց կենսակերպ վարելուց յետոյ, նախազգուշացնում են Լիւերպուլի համալսարանի հետազօտողները: Նրանց խօսքով՝ այս բացասական հետեւանքները, բարեբախտաբար, շրջելի են: Գրում է «news.am»-ը:

Հետազօտութեան շրջանակում 45 մարդ (միջինը 36 տարեկան), որոնք կանոնաւորապէս չեն զբաղւել ֆիզիկական ակտիւութեան որեւէ տեսակով, օրինակ՝ վազքով, սակայն իւրաքանչիւրը օրական անցել է նւազագոյնը 10 հազար քայլ, 2 շաբաթ նստակեաց կենսակերպ են վարել:

Կամաւորները աշխատանքի էին գնում մեքենայով կամ հասարակական տրանսպորտով, աստիճանների փոխարէն՝ օգտւում էին վերելակից կամ շարժասանդուղքից, իսկ կիրակի օրերն անցկացնում էին տանը հեռուստացոյցի կամ համակարգչի առջեւ: Մասնակիցները յատուկ սարքեր են կրել, որոնք հետեւել են նրանց ակտիւութեանը: Նրանց խնդրել են նաեւ հետեւել իրենց սովորական սննդակարգին եւ վարել սնւելու օրագիր:

Երկու շաբաթ յետոյ գիտնականները գնահատել են կամաւորների առողջական վիճակը եւ յայտնաբերել, որ մասնակիցների գօտկատեղի շրջագիծը եւ օրգանիզմում ճարպի քանակութիւնը մեծացել են, մկանային զանգւածը՝ փոքրացել եւ նւազել է սրտաշնչառական դիմացկունութիւնը: Դրանից բացի, մասնակիցների մօտ նկատւել է ինսուլինի նկատմամբ զգայունութեան նւազում: Այս ամէնը առաւել նկատելի է եղել 2-րդ տիպի դիաբետով տառապող մօտ ազգական ունեցող մարդկանց մօտ:

Այնուհետեւ մասնակիցներին խնդրել են կրկին ակտիւանալ: Առաւել ակտիւ կենսակերպի 2 շաբաթից յետոյ նշւած խնդիրներն անհետացել են:

Փորձագէտները խորհուրդ են տալիս առօրեայ կեանքում հնարւորինս ակտիւ լինել եւ գնումներ կատարել իսկական խանութներում, որտեղ պէտք է այցելել, այլ ոչ թէ համացանցում:

Յարակից լուրեր

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • Գիտնականներ. «Սակաւաշարժ կենսակերպը կը յանգեցնի 1.5 մլրդ. մարդու մահւան»
    Գիտնականներ. «Սակաւաշարժ կենսակերպը կը յանգեցնի 1.5 մլրդ. մարդու մահւան»

    Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) հրապարակել ե հաշւետւութիւն, որի համաձայն, սակաւաշարժ կենսակերպը կարող է յանգեցնել այն մարդկանց մահւան, որոնք չեն ընտելացել վարժութիւններ անելուն կամ մարզասրահ յաճախելուն:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։