Հա

Հասարակական

Երեքշաբթի, 03 Ապրիլի 2018 09:20

Հետազօտութիւն. «Պանիրը, խնձորն ու եոգուրտը նւազեցնում է դիաբետի զարգացման հաւանականութիւնը»

Պանրի, եոգուրտի ու խնձորի կանոնաւոր գործածումը նւազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հաւանականութիւնը։ Այդ մասին յայտնում են «Oxford University»-ի գիտնականները։ Դիաբետից պաշտպանող մթերքների ցանկում նրանք ներառել են շագանակագոյն բրինձը, խաղողը, հապալասը, կանաչ տերեւային բանջարեղէնն ու ոչ իւղոտ կաթնամթերքը։

«alikonline.ir» - Պանրի, եոգուրտի ու խնձորի կանոնաւոր գործածումը նւազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հաւանականութիւնը։ Այդ մասին յայտնում են «Oxford University»-ի գիտնականները։ Դիաբետից պաշտպանող մթերքների ցանկում նրանք ներառել են շագանակագոյն բրինձը, խաղողը, հապալասը, կանաչ տերեւային բանջարեղէնն ու ոչ իւղոտ կաթնամթերքը։ Գրում է «news.am»-ը:

Իսկ ահա մսի ու կարտոֆիլի աւելցուկային քանակութիւնը, գիտնականների կարծիքով, կարող է բարձրացնել երկրորդ տիպի դիաբետի հաւանականութիւնը։

Դիաբետի զարգացման տեսակէտից ռիսկի խմբում գտնւողներին նախկինում աւելի ընդհանրական խորհուրդներ էին տալիս, օրինակ որ պէտք է «15 տոկոսով աւելացնել սննդային մանրաթելերի ընդունումը» կամ «ազատւել մարմնի զանգւածի 5 տոկոսից»։ Հիմա այդ խորհուրդները աւելի որոշակի են դարձել, ու դրանք ներառում են որոշակի մթերքներ, այլ ոչ թէ մթերքներում պարունակւող նիւթերի անհասկանալի անուններ, չէ ՞որ «մարդիկ սնւում են մթերքներով, այլ ոչ թէ նուտրիէնտներով» շեշտում են գիտնականները։ Մարդու համար շատ աւելի հասկանալի է, երբ խորհուրդներում նշւում են հէնց մթերքների անունները, այլ ոչ թէ գիտական տերմիններ։

Եւ այսպէս, դիաբետի կանխարգելման համար գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել աւելի շատ ամբողջահատիկ մթերքներ, մրգեր, բանջարեղէն, յատկապէս խնձոր, խաղող, հապալաս, ու կանաչ տերեւաւոր բանջարեղէն։ Մարդկանց խորհուրդ է տրւում նաեւ շատ կաթնամթերք՝ յատկապէս եոգուրտ ու պանիր գործածել։ Ընդ որում սննդակարգում պէտք է նւազագոյնի հասցնել կարմիր ու վերամշակւած միսը, քաղցր ըմպելիքները, կարտոֆիլն ու չիպսերը, նաեւ սպիտակ հացի ու սպիտակ բրնձի նման ռաֆինացւած ածխածինները։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։