Հա

Հասարակական

05/04/2018

Ալեքսիս Օհանեանը խոստովանել է՝ իրականում ինչու էր Հայաստան այցելել

Ամերիկահայ միլիոնատէր Ալեքսիս Օհանեանը պատմական հայրենիք է եկել մի քիչ հանգստանալու։ 

Ամերիկահայ յայտնի գործարար Ալեքսիս Օհանեանը «The New Yourk Times» թերթին տւած հարցազրոյցում խոստովանել է, թէ իրականում ինչն է իրեն ստիպել 2010 թւականին պատմական հայրենիք այցելել։

«alikonline.ir» - Ամերիկահայ միլիոնատէր Ալեքսիս Օհանեանը պատմական հայրենիք է եկել մի քիչ հանգստանալու։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ամերիկահայ յայտնի գործարար Ալեքսիս Օհանեանը «The New Yourk Times» թերթին տւած հարցազրոյցում խոստովանել է, թէ իրականում ինչն է իրեն ստիպել 2010 թւականին պատմական հայրենիք այցելել։

«Հայաստան այցելելու ամենակարեւոր պատճառը տեխնոլոգիաներից հանգստանալու ցանկութիւնն էր։ Մի քանի ամիս ապրեցի պատմական հայրենիքումս, աղքատութեան դէմ պայքարող «Kiva Microfunds» ամերիկեան հասարակական կազմակերպութեան համար որպէս կամաւոր էի աշխատում»,- ասել է Օհանեանը։

Նրա խօսքով` իրեն յաջողւել է զգալ իր արմատները։ Հայաստանում նա մի շարք գործարարների հետ է ծանօթացել, որոնք գինի, կտորեղէն եւ այլ ապրանքներ են արտադրում։ «Reddit» ցանցի սեփականատերը միաւորել է ջանքերը Հայաստանում մի քանի համախոհների հետ ու «TEDx Yerevan» սեմինար է կազմակերպել, որի ընթացքում մարդիկ ներկայացրել են իրենց գաղափարներն աշխարհն աւելի լաւը դարձնելու մասին։

Մինչեւ այդ ուղեւորութիւնը Օհանեանը չէր պատկերցնում` ինչ է Հայաստանը, խոհանոցից բացի դրա մասին ոչինչ չգիտէր։ Աւելին` նոյնիսկ նրա հայրը երբեք հայրենիքում չէր եղել։

«Ես Հայաստան այցելած բազմաթիւ հայ ընկերներ ունեմ, բոլորն ասում էին, որ ուղեւորութիւնը փոխել է նրանց կեանքը։ Երբ առաջին անգամ տեսայ Արարատը, լուսանկարեցի այն ու նկարը հօրս ուղարկեցի։ Հասկանում եմ` այդպիսի լուսանկարը շաբլոն է, բայց այդ տեսարանն իսկապէս ոգեշնչող է»,- յիշում է Ալեքսիսը։

Մեծ գումար վաստակելուց առաջ «Reddit» աշխարհի խոշորագոյն կայքերից մէկի համահիմնադիրը աշխատել է որպէս աման լւացող, պիցցա պատրաստող, մատուցող։ Նա երազել է փաստաբան դառնալ ու օգնել գաղթականներին քաղաքացիութիւն ստանալու հարցում։ Աւելի ուշ նա հասկացել է, որ դա չէ իր ճանապարհը։

Ալեքսիսը Քրիսի եւ Անկէի միակ երեխան է, որը ԱՄՆ է տեղափոխւել Գերմանիայից, ծնւել է ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը։ «Forbes» Ամսագիրը Ալեքսիս Օհանեանին անւանել է «համացանցի քաղաքապետ» եւ երկու տարի շարունակ նրա անունը ներառել է «30-ը փոքր է 30-ից» ցուցակում` որպէս բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի ականաւոր ներկայացուցիչ։

2013 թւականին նա հրատարակել է «Առանց նրանց թոյլտւութեան» («Without Their Permission») գիրքը, այն ուղղւած է երիտասարդ գործարարներին, որոնք հաւատում են, որ համացանցը որպէս ժամանցի, եկամտի ու աջակցման աղբիւր ապագայ ունի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։