Հա

Հասարակական

07/04/2018 - 12:00

Թուրք ռեժիսոր. «Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանելուց յետոյ Թուրքիայում ինձ ազգի թշնամի են համարում»

Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանած, ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինը թուրքական «Tuhaf» հանդէսին հարցազրոյց է տւել, որտեղ խօսել է Թուրքիայում տիրող ռասիստական տրամադրութիւնների մասին։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանած, ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինը թուրքական «Tuhaf» հանդէսին հարցազրոյց է տւել, որտեղ խօսել է Թուրքիայում տիրող ռասիստական տրամադրութիւնների մասին։ Ըստ «ermenihaber.am»-ի՝ գրում է «Gazetekarinca»-ն:

Աքինը նշել է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին «Սպի» ֆիլմի ստամբուլեան ցուցադրութիւնից յետոյ արդէն 3 տարի է, ինչ ինքը չի եղել Թուրքիայում։ Ռեժիսորը, Թուրքիայում աճող այլատեացութեան վրայ ուշադրութիւն հրաւիրելով, ասել է.

«Թուրքիան ծանր ժամանակաշրջան է ապրում, եւ դա ինձ իրականում մտահոգում է։ Ատելութիւնը եւ այլատեացութիւնը թունաւորել են ամբողջ երկիրը։ Թուրքական հասարակութեան մէջ դրանք խորը արմատներ են գցել։ Նախկինում էլիտար խաւը շահագործում էր գաւառականներին, հիմա գաւառականները վերցնելով իշխանութիւնը, վրէժ են լուծում։ Այսօրւայ Թուրքիայից պէտք է հեռու մնամ. այս պահին այնտեղ ֆիլմ նկարահանելու մտադրութիւն չունեմ: Եթէ փորձեմ ինչ-որ բան նկարահանել, ամենայն հաւանականութեամբ կը ձերբակալւեմ: «Սպի» ֆիլմից յետոյ այնտեղ ինձ հաւանաբար ազգի թշնամի են համարում»։

Յիշեցնենք, որ «Սպի» ֆիլմը Հայոց Ցեղասպանութեան մասին է: Այն պատմում է տեղահանւած մի հայի՝ մարդինցի դարբին Նազարէթ Մանուկեանի դեգերումների մասին։ Հայոց Ցեղասպանութեան տարիներին նա կորցնում է իր երկւորեակ դստրերին։ Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող են ողջ լինել, ճանապարհ է ընկնում նրանց փնտրելու։ Ֆիլմի սցենարը հեղինակել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը եւ իրանահայ Մարտիկ Մարտինը։

138 րոպէ տեւողութեամբ ֆիլմի նկարահանումներն անցկացւել են Յորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական եւ ռուսական համատեղ արտադրութեան այս ֆիլմի պրոդիւսերական կազմը համալրում են Ռուբէն Դիշդիշեանը, Կարլ Բաումգարտները, Ռէյնհարդ Բրունինգը, Ֆաբիէն Վոնիէրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։