Հա

Հասարակական

08/04/2018

Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

«alikonline.ir» - Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: Տեղեկացնում է «news.am»-ը:

«American Journal of Industrial Medicine»-ում հրապարակւած հետազօտութեան շրջանակում գիտնականները վերլուծել են Կորէայում 8300 աշխատողների տւեալները եւ այն եզրակացութեան յանգել, որ նրանց մօտ, ովքեր շաբաթական 61-ից մինչեւ 70 ժամ են աշխատում, սրտի իշեմիկ հիւանդութեան հաւանականութիւնը 42 տոկոսով աճում է (այն մարդկանց համեմատութեամբ, որոնք աշխատում են շաբաթական սահմանւած 40 ժամ), իսկ շաբաթական 71-80 աշխատանքային ժամ աշատողների մօտ՝ 63 տոկոսով:

Մէկ այլ գիտական հետազօտութիւն, որը հապարակւել է «The Lancet» ամսագրում, ցոյց է տւել, որ աշխատողների շրջանում, որոնք սահմանւած ժամից աւելի երկար են աշխատում, կաթւածի հաւանականութիւնն աւելի բարձր է՝ նրանց համեմատութեամբ, ում աշխատանքային օրը ստանդարտ տեւողութիւն ունի:

«University College London»-ի աշխատակիցների անցկացրած խոշոր հետազօտութեամբ պարզւել է, որ 55 ժամ աշխատանքային շաբաթւայ դէպքում կաթւածի հաւանականութիւնը 33 տոկոսով աւելի բարձր է, քան շաբաթական 35-40 աշխատանքային ժամի դէպքում: Գրանցւել է նաեւ սրտի իշեմիկ հիւանդութեան հաւանականութեան 13 տոկոսով աճ:

Հետազօտութիւնները ցոյց են տւել եւս մէկ հետաքրքիր օրինաչափութիւն. աշխատանքային ժամերի քանակութեան աւելացումը չի կարող բերել արդիւնաւէտութեան մեծացման, հակառակը՝ նման ռեժիմը նւազեցնում է աշխատանքի արդիւնաւէտութիւնը: Հեղինակները բերում են Գերմանիայի օրինակը, որը Եւրոպայի ամենահզօր տնտեսութեամբ երկիրն է, ընդգծելով, որ միջին աշխատողի աշխատանքային շաբաթն այնտեղ տեւում է 36.5 ժամ:

Կորնէլի համալսարանի մասնագէտների անցկացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մարդկանց մօտ 10 տոկոսը, որոնք շաբաթական 50-60 ժամ են աշխատում, ընտանիքում կոնֆլիկտներ են ունենում: Այս ցուցանիշը 30 տոկոսով մեծանում է շաբաթական 60 ժամից աւելի աշխատողների դէպքում: Աշխատանքային ծանրաբեռնւածութեան մեծացմանը զուգահեռ՝ աճում է նաեւ ամուսնալուծութիւնների թիւը: Ընտանեկան գժտութիւնները խորացնում են հոգեկան խնդիրները եւ ալկոհոլի չարաշահումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։