Հա

Հասարակական

ԱՊՐԻԼԻ 24
%PM, %09 %395 %2018 %13:%Ապր

Հեռահաղորդակցութեան նախարարութիւնը հերքել է ֆարւարդինի 20-ից «Telegram»-ի ֆիլտերինգի մասին շրջանառւող լուրերը

Կապի, հեռահաղորդակցութեան եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնը հերքել է համացանցում, ֆարւարդինի 20-ից «Telegram»-ի ֆիլտերինգի մասին շրջանառւող լուրերը:

«alikonline.ir» - Կապի, հեռահաղորդակցութեան եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնը հերքել է համացանցում, ֆարւարդինի 20-ից «Telegram»-ի ֆիլտերինգի մասին շրջանառւող լուրերը:

«Երկու օր առաջ էլեկտրոնային լրատւամիջոցներից մէկի լրահոսում յայտնւեց մի լուր, որը յղում կատարելով Կապի, հեռահաղորդակցութեան եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարին, տեղեկացնում էր սոցիալական ցանցերից մէկի («Telegram»-ԽՄԲ.) ֆիլտերինգի մասին: Իրականութեանը չհամապատասխանելու պատճառով, լուրը, սակայն, քիչ անց հեռացւեց տւեալ լրատւամիջոցի լրահոսից: Այն, սակայն, որոշակի նպատակներով շարունակում է տիրաժաւորւել սոցիալական ցանցերում»,- ասւած է հրապարակւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

Հերքելով լուրը, նախարարութիւնը յստակեցրել է, որ այդ կապակցութեամբ նախարարը չի զրուցել որեւէ լրատւամիջոցի հետ, իսկ նախարարութիւնն էլ չի ստացել օրինական որեւէ որոշում՝ յիշեալ սոցիալական ցանցի ֆիլտերինգի («Telegram»-ԽՄԲ.) կապակցութեամբ:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։