Հա

Հասարակական

11/04/2018

Մշակոյթի նախարար. ««Telegram»-ի ֆիլտերինգի մասին որեւէ որոշում չի կայացւել»

«Telegram» սոցիալական մեսենջերի վերջնական արգելափակման մասին որեւէ որոշում չի կայացւել: Այս մասին յայտնել է մշակոյթի նախարարը:

«alikonline.ir» - Անդրադառնալով «Telegram» սոցիալական մեսենջերի վերջնական արգելափակման մասին խորհրդարանի մի խումբ պատգամաւորների յայտարարութեանը, մշակոյթի նախարար Սէյէդ Աբբաս Սալեհին յայտնել է, որ այդ մասին դեռեւս որեւէ յստակ որոշում չի կայացւել:

Կառավարութեան այսօրւայ նիստի լուսանցքում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ «Telegram» սոցիալական մեսենջեր կը ենթարկւի՞ արդեօք ֆիլտերինգի, թէ ոչ, նախարարը պատասխանել է, որ նման որոշում դեռեւս չի կայացւել՝ յաւելելով, որ նման որոշումները կայացնում են յատուկ կենտրոններում:

Ինչ վերաբերում է լրագրողներին առանց ֆիլտերինգի՝ ազատ ինտերնետ տրամադրելու մասին նախագծին, նախարարը նշել է, որ առաջարկը ներկայացւել է մշակոյթի եւ հառահաղորդակցութեան նախարարութիւնների ու լրագրողների միջեւ կայացած հանդիպման ժամանակ, եւ յիշեալ նախարարութիւնները ողջունել ու ընդառաջել են այն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։