Հա

Հասարակական

19/04/2018

Երկրագնդի բնակչութեան 95 տոկոսը վտանգաւոր օդ է շնչում

Օդի աղտոտւածութեան հետ կապւող մահւան դէպքերի թիւը վերջին 30 տարում 20 տոկոսով աճել է: 2016 թւականին այս գործօնի պատճառով մահացել է 6.1 մլն մարդ: Այս մասին նշւած է ամերիկեան «Health Effects Institute» (HEI) հետազօտական կազմակերպութեան զեկոյցում:

«alikonline.ir» - Օդի աղտոտւածութեան հետ կապւող մահւան դէպքերի թիւը վերջին 30 տարում 20 տոկոսով աճել է: 2016 թւականին այս գործօնի պատճառով մահացել է 6.1 մլն մարդ: Այս մասին նշւած է ամերիկեան «Health Effects Institute» (HEI) հետազօտական կազմակերպութեան զեկոյցում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հետազօտողների տեղեկութիւններով՝ օդի աղտոտւածութեան հիմնախնդիրը խորանում է ուրբանիզացիայի հետեւանքով: Մեգապոլիսների բնակիչները մշտապէս վտանգաւոր խառնուրդների առաւելագոյն թոյլատրելի խտութիւն են շնչում ինչպէս փողոցում, այնպէս էլ տանը:

Վիճակագրութեան համաձայն՝ աշխարհում վաղաժամ մահւան ամենատարածւած պատճառների թւում են սիրտ-անօթային հիւանդութիւնները, սխալ սնւելը եւ ծխելը: Չորրորդ տեղում է օդի աղտոտւածութիւնը:

Զեկոյցում նշւում է, որ 7 մլրդ. մարդ՝ Երկրագնդի բնակչութեան 95 տոկոսը, բնակւվում է շրջաններում, որտեղ խառնուրդների խտութիւնը Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան սահմանած նորման գերազանցում է: Այս խնդիրն առաւել սուր է Ասիայում:

Փորձագէտները աղտոտման հիմնական աղբիւրներ են համարում ածխի այրումը եւ վերգետնեայ տրանսպորտի արտանետումները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։