Հա

Հասարակական

Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018 09:00

Նադալը թենիս է խաղացել քաղցկեղը յաղթահարած 10-ամեայ հայ տղայի հետ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայէլ Նադալը Բարսելոնայում թենիս է խաղացել 10-ամեայ Մարկ Կրաեկեանի հետ, ում մօտ երկու տարի առաջ ոտքի քաղցկեղի հազւադէպ տեսակ էր յայտնաբերւել:

«alikonline.ir» - Իսպանացի թենիսիստ Ռաֆայէլ Նադալը Բարսելոնայում թենիս է խաղացել 10-ամեայ Մարկ Կրաեկեանի հետ, ում մօտ երկու տարի առաջ ոտքի քաղցկեղի հազւադէպ տեսակ էր յայտնաբերւել: Այս մասին գրում է «tert.am»-ը: 

«Շատ հաճելի էր խաղալ Մարկի հետ: Իսկապէս, հիանալի էր»,- գրել է Նադալը «Instagram»-ի իր էջում եւ համատեղ լուսանկար հրապարակել: 

Մարկ Կրաեկեանն իր ընտանիքի հետ բնակւում է ԱՄՆ-ում, եւ նշում է, որ թենիսի հանդէպ սէրն իրեն օգնել է յաղթահարել քաղցկեղը, չնայած հիւանդութեան պատճառով կորցրել է ոտքը: 

Աւելի վաղ, Մարկի պատմութիւնն անտարբեր չի թողել նաեւ Ռոջէր Ֆեդերէրին, ով հանդիպել է տղայի հետ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ