Այսօր՝ առաւօտեան «Telegram» սոցիալական մեսենջերը դարձեալ անհասանելի է դարձել, ինչն էլ իրանցի օգտատէրերի մօտ տպաւորութիւն է ստեղծել, թէ այն արգելափակւել է Իրանում:
«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան «Telegram» սոցիալական մեսենջերը դարձեալ անհասանելի է դարձել, ինչն էլ իրանցի օգտատէրերի մօտ տպաւորութիւն է ստեղծել, թէ այն արգելափակւել է Իրանում:
ԻՍՆԱ-ն, սակայն, տեղեկացրել է, որ ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել «Telegram»-ի հիմնադիր եւ տնօրէն Պաւէլ Դուրովը:
«Twitter»-ի իր միկրոբլոգի միջոցով նա հաղորդագրութիւն է տարածել, որում նշւած է, թէ սոցիալական մեսենջերի գործունէութեան խափանումը կապւած է սերւերների աշխատանքում ստեղծւած տեխնիկական պրոբլեմներով, որի պատճառով էլ առաջիկայ ժամաերի ընթացքում «Telegram»-ն անհասանելի կը լինի մի շարք երկրներում: