Հա

Հասարակական

29/04/2018

Բիլ Գէյթսը 12 մլն. դոլար կը նւիրաբերի գրիպի դէմ պատւաստանիւթի մշակման համար

Ամերիկեան «Microsoft» ընկերութեան հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մէկը՝ Բիլ Գէյթսը, 12 մլն. դոլար կը նւիրաբերի գրիպի դէմ ունիւերսալ պատւաստանիւթի մշակման համար:

«alikonline.ir» - Ամերիկեան «Microsoft» ընկերութեան հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մէկը՝ Բիլ Գէյթսը, 12 մլն. դոլար կը նւիրաբերի գրիպի դէմ ունիւերսալ պատւաստանիւթի մշակման համար:

Ըսր «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ամերիկեան աղբիւրը, ելոյթ ունենալով Մասաչուսեթսի Բժշկական միութեան ամենամեայ հանդիպման ժամանակ՝ միլիարդատէրը յայտարարել է հետազօտական հիմնադրամ ստեղծելու մասին:

«Այսօր մենք գործարկում ենք 12 մլն. դոլար արժեցող «Grand Challenge» («Մեծ մարտահրաւէր) նախագիծը՝ «Page family»-ի հետ համագործակցութեամբ, որպէսզի արագացնենք գրիպի դէմ ունիւերսալ պատւաստանիւթի զարգացումը: Նպատակն աշխարհի լաւագոյն գիտնականների խիզախ մտածելակերպ արթնացնել է բոլոր բնագաւառներում»,- յայտարարել է Գէյթսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։