Հա

Հասարակական

03/05/2018

Իրանական պատւիրակութիւնը Դամասկոսում այցելել է նաեւ Հայոց թեմի առաջնորդարան

րանի Իսլամական խորհրդի Մեջլիսի անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի գլխաւորած խորհրդարանական պատւիրակութիւնը մայիսի 1-ին այցելել է Սիրիա: Այցի ընթացքում իրանական պատւիրակութիւնը այցելել է նաեւ Դամասկոսի Ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ՝ Տէր Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանի հետ: 

«alikonline.ir» - Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի գլխաւորած խորհրդարանական պատւիրակութիւնը մայիսի 1-ին այցելել է Սիրիա: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Նորա Արիսեանը, պատւիրակութեան կազմում եղել է նաեւ Իրանի խորհրդարանի պատգամաւոր Կարէն Խանլարեանը: Հանդիպում է կայացել Սիրիայի նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի եւ Խորհրդարանի նախագահի հետ:

Այցի ընթացքում իրանական պատւիրակութիւնը այցելել է նաեւ Դամասկոսի Ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ՝ Տէր Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանի հետ: Հանդիպմանը ներկայ են եղել Դամասկոսի հայոց թեմի Ազգային քաղաքական ժողովի ատենապետ Աւօ Ոսկեանը, Սիրիայում Իրանի դեսպանը եւ Սիրիայի պատգամաւորները, այդ թւում՝ Սիրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նախագահ Նորա Արիսեանը: Հանդիպման ընթացքում շեշտադրւել է Իրանի եւ Սիրիայի հայ համայնքների դերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։