Հա

Հասարակական

05/05/2018

Հռոմի պապը վաճառում է իր «Lamborghini»-ն

«Lamborghini Huracan» աւտոմոբիլը, որը պատկանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, մայիսի 12-ին վաճառքի կը դրւի «Sotheby՚s» աճուրդային տան կողմից:

«alikonline.ir» - «Lamborghini Huracan» աւտոմոբիլը, որը պատկանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, մայիսի 12-ին վաճառքի կը դրւի «Sotheby՚s» աճուրդային տան կողմից: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Quotidiano»-ն:

«Sotheby’s»-ում աւտոմեքենայի դիմաց ենթադրում են ստանալ 303-435 հազար դոլար: Ստացւած միջոցների մի մասը կը փոխանցւի երկու բարեգործական հիմնադրամների, որոնք օգնում են աֆրիկեան ընտանիքների, մնացածը կը յատկացւի իրաքցի քրիստոնեաների բնակելի տների եւ հասարակական կառոյցների վերականգնմանը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ոչ մի անգամ չի նստել աւտոմեքենան, որը 2017 թւականի նոյեմբերին նրան նւիրել է «Lamborghini» ընկերութիւնը, բայց դրա վրայ թողել է իր ստորագրութիւնը: «Automobili Lamborghini» ընկերութիւնը հիմնւել է 1963 թւականին, դրա կենտրոնակայանը գտնւում է Իտալիայի Սանտա Ագատա Բոլոնիեզէ կոմունայում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։