Հա

Հասարակական

05/05/2018 - 11:20

Բիլ Գէյթսը 158 միլիոն դոլար կը նւիրաբերի ԱՄՆ-ում աղքատութեան դէմ պայքարին

Աշխարհում ամենահարուստ մարդկանցից մէկը համարւող Բիլ Գէյթսը 158 միլիոն դոլար կը նւիրաբերի ԱՄՆ-ում աղքատութեան դէմ համակարգային պայքարին՝ գումարը տրամադրելով տարբեր նախաձեռնութիւններին: 

«alikonline.ir» - Աշխարհում ամենահարուստ մարդկանցից մէկը համարւող Բիլ Գէյթսը 158 միլիոն դոլար կը նւիրաբերի ԱՄՆ-ում աղքատութեան դէմ համակարգային պայքարին՝ գումարը տրամադրելով տարբեր նախաձեռնութիւններին: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը:

Բիլ եւ Մելինդա Գէյթսերի անւան հիմնադրամը յայտարարել է, որ գումարը կը յատկացնի առաջիկայ չորս տարւայ ընթացքում: Հիմնադրամը ֆինանսաւորելու է պիլոտային նախագծեր եւ հետազօտութիւններ, որոնք կօգնեն աջակցել այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասիզմի դէմ պայքարը եւ բնակարանային օգնութիւնը:

Յայտնի է, որ 2000 թ. ի վեր Գւյթսի հիմնադրամը հիմնականում կենտրոնացած է եղել աշխարհում առողջութեան եւ գլոբալ զարգացման հարցերի վրայ:

Յիշեցնենք, որ «Microsoft» տեխնոլոգիական ընկերութեան նախկին ղեկավար Բիլ Գէյթսը տարիներ շարունակ եղել է աշխարհի ամենահարուստ մարդը: Այժմ նրա կարողութիւնը գնահատւում է 90.9 մլրդ. դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։