Հա

Հասարակական

09/05/2018

Գերմանացի բժիշկները Մերկէլին խնդրել են «շաքարի հարկ» սահմանել

Աւելի քան 2 հազար գերմանացի բժիշկներ բաց նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլին, նրա կառավարութեան նախարարներին եւ կուսակցութիւնների առաջնորդներին՝ յորդորելով ֆեդերալ մակարդակով պայքար մղել շաքարի աւելորդ գործածութեան դէմ:

«alikonline.ir» - Աւելի քան 2 հազար գերմանացի բժիշկներ բաց նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլին, նրա կառավարութեան նախարարներին եւ կուսակցութիւնների առաջնորդներին՝ յորդորելով ֆեդերալ մակարդակով պայքար մղել շաքարի աւելորդ գործածութեան դէմ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գրել է «Handelsblatt»-ը:

Ծխախոտի գործածութեան սահմանափակումների համանմանութեամբ բժիշկներն առաջարկում են համալիր օրէնսդրական միջոցներ, ներառեալ հարկեր եւ ակցիզներ շաքարի բարձր պարունակութեամբ մթերքների (առաջին հերթին, քաղցր ըմպելիքների) համար, ինչպէս նաեւ երեխաներին հասցէագրւած գովազդների արգելքներ: Այլ միջոցառումներով Գերմանիայում ճարպակալման եւ շաքարախտի տարածումը չի կանգնեցւի, կարծում են հինգէջանոց փաստաթղթի հեղինակները:

Առայժմ Գերմանիայի կառավարութիւնը բժիշկների բաց նամակին պաշտօնապէս չի արձագանգել, հաղորդել է «Deutsche Welle»-ն: Քրիստոնեադեմոկրատական միութիւնից՝ Մերկէլի կուսակցութիւնից, կաբինետի մի շարք անդամներ կարծում են, որ պետութիւնը չպէտք է բնակչութեանը կարգադրի, թէ նա ինչ պէտք է եւ ինչ չպէտք է ուտի, այլ ակտիւօրէն առողջ սնունդ եւ, ամբողջութեամբ վերցւած, առողջ ապրելակերպ քարոզի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:          

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։