Հա

Հասարակական

16/05/2018 - 10:10

Լրագրողից՝ առաջին տիկին. Հայաստանի առաջին տիկնայք լրագրողներ են

Սա կանանց աշխարհ է, իսկ աւելի կոնկրետ՝ լրագրող կանանց: Գրւածը պէտք չէ ընկալել որպէս ֆեմինիստական յայտարարութիւն. «news.am»-ը այն կարծիքին է, որ այժմ Հայաստանում բաւականին խոստումնալից է լինել կին լրագրող. չէ՞ որ Հանրապետութեան ներկայիս երկու առաջին տիկնայք՝ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի կինն ու վարչապետ Նիկոլ Փաշինեանի կինը լրագրողներ են։

«alikonline.ir» - Սա կանանց աշխարհ է, իսկ աւելի կոնկրետ՝ լրագրող կանանց: Գրւածը պէտք չէ ընկալել որպէս ֆեմինիստական յայտարարութիւն. «news.am»-ը այն կարծիքին է, որ այժմ Հայաստանում բաւականին խոստումնալից է լինել կին լրագրող. չէ՞ որ Հանրապետութեան ներկայիս երկու առաջին տիկնայք՝ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի կինն ու վարչապետ Նիկոլ Փաշինեանի կինը լրագրողներ են։

Կարծում ենք՝ դեռ առիթներ կը լինեն նրանց միասին տեսնելու որեւէ պաշտօնական միջոցառման եւ միեւնոյն մասնագիտութեան տէր երկու կանայք շփման ընդհանուր շատ թեմաներ կունենան։ Մինչ այդ մենք առաջարկում ենք ծանօթանալ Հայաստանի երկու առաջին տիկնանց կենսագրութեանը.

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի կինը՝ Նունէ Սարգսեանը ծնւել է Երեւանում։ Աւարտել է Երեւանի պետական համալսարանը: Աշխատել է Մատենադարանում:

1991 թւականին ամուսնու եւ որդիների հետ տեղափոխւել է Լոնդոն: Գոլդսմիթի համալսարանի քոլեջից ստացել է արւեստի պատմութեան մագիստրոսի աստիճան (1992-1993 թթ.):

Դեռեւս համալսարանական տարիներից յօդւածներ է գրում արւեստի, երաժշտութեան եւ մշակոյթի մասին, ինչպէս նաեւ հեքիաթներ ու պատմութիւններ երեխաների համար: Իր ստեղծագործութիւններում Նունէ Սարգսեանն արտայայտում է իր անսահման սէրը մանուկների հանդէպ: Նրա պատմութիւնները «քարոզում» են արդարութիւն, ազնւութիւնեւ բարութիւն, գրւում են արեւելահայերէնով ու արեւմտահայերէնով, անգլերէնով ու ռուսերենով, նաեւ՝ բարբառներով եւ որպէս նւէրներ՝ բաժանւում երեխաներին։

Իւնիկմա-Հայաստան «Կարապետ» տիկնիկային թատրոնում բեմադրել է Սարգսեանի «Թզուկ Մզուկը», Խամաճիկների պետական թատրոնում՝ «Քաչալ ոզնին» պատմութիւնները:

Ի դէպ, նախորդ տարի Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ Նունէ Սարգսեանի հեքիաթների մատենաշարի շնորհանդէսը:

Ինչ վերաբերում է նրա ֆինանսական միջոցներին, ապա Հայաստանի առաջին տիկին Նունէ Սարգսեանի այս տարւայ փետրւարին լրացւած յայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա ունի 710 հազար եւրօ, իսկ ահա տարեկան եկամուտ չունի։

Ի դէպ, երկու կին լրագրողներն էլ օրինակելի մայրեր են։ Նունէ Սարգսեանն ունի երկու որդի՝ Վարդան եւ Հայկ Սարգսեանները, երեք թոռնիկ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի տիկինը՝ Աննա Յակոբեանը, հայ կնոջ հրաշալի օրինակ է, ով ամուսնու կողքին է ու սատարում է իւրաքանչիւր իրավիճակում: Մասնագիտութեամբ լրագրող Աննա Յակոբեանը «Հայկական ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիրն է։

Աննա Յակոբեանը ծնւել է 1978 թւականին։ 1995 թւականին ընդունւել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը ստանձնել է 2012 թւականից։

Ինչ վերաբերում է Աննա Յակոբեանի յայտարարագրած ֆինանսական միջոցներին, ապա նրա ֆինանսական միջոցներ կազմում են հազար ԱՄՆ դոլար։ Տարեկան եկամուտը 11 մլն 745 հազար դրամ է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։