Հա

Հասարակական

16/05/2018

ԱՀԿ-ն կոչ է անում 5 տարւայ ընթացքում սննդի արդիւնաբերութիւնում վերացնել տրանսճարպերի գործածումը

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում մինչեւ 2023 թ. ամբողջովին հրաժարւել սննդի արդիւնաբերութիւնում տրանսճարպեր գործածելուց։ Այդ ձեւով կը յաջողւի կանխել տարեկան 500.000 մահ, որոնց պատճառը  սրտանօթային հիւանդութիւններն են լինում։ 

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում մինչեւ 2023 թ. ամբողջովին հրաժարւել սննդի արդիւնաբերութիւնում տրանսճարպեր գործածելուց։ Այդ ձեւով կը յաջողւի կանխել տարեկան 500.000 մահ, որոնց պատճառը  սրտանօթային հիւանդութիւններն են լինում։ Այս մասին գրում է «news.am»-ը:

Այսօրւայ դրութեամբ հիդրոգենիզացւած իւղերի (տրանսճարպերի) կիրառումը լայնօրէն տարածւած է կարտոֆիլ ֆրիի, սնեքների ու խմորեղէնի արտադրութեան մէջ։ Դրանք ցածր արժէք ունեն ու երկար պահպանման ժամկէտ, ինչը յարմար է արտադրութեան համար։ Բայց այդ ճարպերը ծայրաստիճան վնասակար են մարդու առողջութեան համար՝ սննդի մէջ հիդրոգենիզացւած իւղերի գործածումը 21 տոկոսով բարձրացնում է սրտանօթային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնն ու 28 տոկոսով՝ մահւան հաւանականութիւնը։

ԱՀԿ-ն առաջարկում է տրանսճարպերը փոխարինել բնական իւղերով։ Փորձագէտների կարծիքով՝ դա թոյլ կը տայ բարձրացնել սննդամթերքի անվտանգութիւնը։

Նշենք, որ շատ երկրներ արդէն սահմանափակել են հիդրոգենիզացւած իւղերի գործածումը։ Օրինակ երեք տարի առաջ Նահանգները արգելել են տրանսճարպերի գործածումը սննդի արդիւնաբերութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։