Հա

Հասարակական

17/05/2018 - 09:40

Ցեղասպանագէտը յորդորում է հայ մասնագէտներին թուրք հասարակութեանը հասանելի դարձնել Ցեղասպանութեան մասին արխիւային փաստաթղթերը

Գերմանացի պատմաբան, յայտնի ցեղասպանագէտ Հիլմար Կաիզէրը, ով առաւելագոյնս հետազօտել է թուրքական արխիւները հաւաստիացնում է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին քննարկումները ներկայում ընթանում են միայն քաղաքական հարթակներում: 2009 թւականից հարցի շուրջ գիտական քննարկումերն իրենց վերջնակէտին են հասել, այլեւս դրանց կարիքը չկայ:

«alikonline.ir» - Գերմանացի պատմաբան, յայտնի ցեղասպանագէտ Հիլմար Կաիզէրը, ով առաւելագոյնս հետազօտել է թուրքական արխիւները հաւաստիացնում է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին քննարկումները ներկայում ընթանում են միայն քաղաքական հարթակներում: 2009 թւականից հարցի շուրջ գիտական քննարկումերն իրենց վերջնակէտին են հասել, այլեւս դրանց կարիքը չկայ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Կաիզէրը Հայոց Ցեղասպանութեան փոխարէն յաճախ է օգտագործում լիակատար բնաջնջում տերմինը: «Հակառակ այն բանի, որ թուրքական կառավարութիւնն անընդհատ ժխտում է կատարւածը,արխիւներում գտնւող փաստաթղթերը հակառակն են ապացուցում: Տեղեկագրերն ամենայն մանրամասնութիւններով փաստարկում են հայերի զանգւածային բնաջնջումը: Ընդ որում՝ տարբեր պետութիւնների արխիւներ նոյն պատմութիւնների մասին են խօսում»,- ընդգծեց նա:

Ցեղասպանագէտի խօսքով՝ թուրքական արխիւները բաց են, բայց ոչ ամէն ինչն է, որ քարտագրւած է: Օրինակ, հասանելի չեն հայկական ունեցւածքին վերաբերող փաստաթղթերը, Օսմանեան պետութեան ներքին գործերի նախարարութեան հայերի տեղահանութեամբ զբաղւող բաժնի փաստաթղթերը, ոստիկանական փաստաթղթերի մի մասը: «Ռազմական արխիւում տիրող իրավիճակը խիստ անմխիթար է: Փաստաթղթերը մատչելի չեն հանրութեան համար: Ղեկավարութիւն ինչ ուզում, այն էլ տալիս է»,- յաւելեց նա:

Հիլմար Կաիզէրը ուրախութեամբ փաստեց, որ վերջին տարիների Հայաստանում հրապարակւել են Հայոց Ցեղասպանութեան մասին երկու շատ կարեւոր աշխատութիւններ, որոնք ազդեցութիւն են գործում ընդհանուր գիտահետազօտական դաշտի վրայ: Դրանք են Վերժինէ Սւազլեանի հիմնարար աշխատութիւնն ու Հայաստանի ազգային արխիւի կողմից Հայոց Ցեղասպանութեան վերապրածների յուշերի բազմահատոր հրատարակութիւնը: «Շատ լաւ աշխատանք տարւում է, բայց ցաւօք շատ քիչ ծաւալով: Հայաստանում Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող նիւթերը հիմնականում հրատարակւում են հայերէն լեզւով, հայ ընթերցողի համար, մինչդեռ նմանատիպ աշխատութիւնները պէտք է թարգմանւեն արեւմտեան, ռուսերէն, թուրքերէն լեզուներով»,- նշեց Կաիզէրը:

Գերմանացի պատմաբանին 1995-2005 թւականներին քաղաքական նկատառումներով Թուրքիայում արգելում էին օգտւել գրադարաններից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։