Հա

Հասարակական

20/05/2018 - 10:10

«Forbes»-ն աշխարհի ամենաազդեցիկ կին է համարել Անգելլա Մերկէլին

«Forbes» պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այս տարի վարկանիշային աղիւսակում ընդգրկւել է 75 մարդ, որից 5-ը՝ կին:

«alikonline.ir» - «Forbes» պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այս տարի վարկանիշային աղիւսակում ընդգրկւել է 75 մարդ, որից 5-ը՝ կին: Գրում է «panorama.am»-ը:

Ըստ «Forbes»-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը գլխաւորել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը: Նշենք, որ նա կանցլեր է ընտրւել 13 տարի առաջ՝ 2005 թւականին: Այս տարի Մերկէլը  չորրորդ անգամ վերընտրւեց երկրի կանցլերի պաշտօնում:

Ազդեցիկ կանանց վարկանիշային աղիւսակի երկրորդ հորիզոնականում յայտնւել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, 61-ամեայ Թերեզա Մէյը, երրորդ հորիզոնականում՝ Արժոյթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, չորրորդում՝ «Ջեներալ մոթորս» ընկերութեան տնօրէն Մերի Բառան, իսկ ամերիկեան «Fidelity Investments» ընկերութեան նախագահ  Էբիգէյլ Ջոնսոնը յայտնւել է հինգերորդ հորիզոնականում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։