Հա

Հասարակական

20/05/2018 - 11:20

Կուբայում յայտնաբերւել է նախօրէին թռիչքից րոպէներ անց կործանւած օդանաւի առաջին «սեւ արկղը»

Կուբացի մասնագէտները յայտնաբերել են նախօրէին Հաւանայում կործանւած ուղեւորատար ինքնաթիռի երկու ինքնագրիչից մէկը եւ յոյս ունեն առաջիկայում յայտնաբերել նաեւ երկրորդը:

«alikonline.ir» - Կուբացի մասնագէտները յայտնաբերել են նախօրէին Հաւանայում կործանւած ուղեւորատար ինքնաթիռի երկու ինքնագրիչից մէկը եւ յոյս ունեն առաջիկայում յայտնաբերել նաեւ երկրորդը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտարարել է Կուբայի տրանսպորտի նախարար Ադէլ Իսկերդօն:

Կուբացի նախարարի խօսքով՝ «սեւ արկղը լաւ վիճակում է գտնւում», իսկ մասնագէտները շարունակում են ինտենսիւ կերպով աշխատել աւիավթարի վայրում:

Յիշեցնենք, որ Հաւանա-Օլգին չւերթն իրականացնող «Boeing 737» օդանաւն ուրբաթ ընկել է Հաւանայի «Խոսէ Մարտի» օդանաւակայանից օդ բարձրանալուց րոպէներ անց: Ինքնաթիռում 110 մարդ է գտնւել, այդ թւում՝ անձնակազմի անդամները: Նրանցից 107-ը մահացել են, 3 կին գտնւում են հիւանդանոցում: Նրանց վիճակը ծայրայեղ ծանր է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։