Հա

Հասարակական

23/05/2018

Ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանին պարգեւատրել են «ՄԻՖԻ-ին մատուցած ծառայութիւնների համար» շքանշանով

Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր, Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի անդամ Իւրի Յովհաննիսեանը հանդիպում է ունեցել ՌԴ «ՄԻՖԻ» Ազգային հետազօտական միջուկային համալսարանի առաջատար գիտնականների եւ պրոֆեսորների հետ:

«alikonline.ir» - Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր, Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի անդամ Իւրի Յովհաննիսեանը հանդիպում է ունեցել ՌԴ «ՄԻՖԻ» Ազգային հետազօտական միջուկային համալսարանի առաջատար գիտնականների եւ պրոֆեսորների հետ: Այս մասին տեղեկացնում «tert.am»-ը:

«Ակադեմիկոս Յովհաննիսեանը կիսւել է «ՄԻՖԻ»-ում իր ուսանելու տարիների յիշողութիւններով եւ ձեռք բերած գործնական հմտութիւններով, որոնք իրեն շատ են օգնել հետազօտական գործունէութիւն ծաւալելիս: Հանդիպման աւարտին ռեկտոր Ստրիխանովը յայտարարել է «ՄԻՖԻ»-ի շրջանաւարտին «ՄԻՖԻ-ին մատուցած ծառայութիւնների համար» շքանշանով պարգեւատրելու որոշման մասին»,- ասւում է համալսարսանի մամուլի հաղորդագրութեան մէջ:

Յիշեցնենք, որ 2016 թւականին Մենդելիեւի քիմիական տարրերի աղիւսակի նոր՝ 118-րդ տարրը որոշւել է անւանել «օգանեսոն»՝ պրոֆեսոր Իւրի Յովհաննիսեանի պատւին, որը զգալի աւանդ ունի քիմիական տարրերի ուսումնասիրութեան գործում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։