Հա

Հասարակական

30/05/2018 - 09:40

Ֆրանսիայում մէկ տարում ծխելը թողել է 1 մլն. մարդ

Վերջին տասնամեակում ծխողների թւի ռեկորդային անկում է գրանցւել Ֆրանսիայում: 2016-2017 թւականների համեմատութեամբ նրանց թիւը պակասել է մէկ միլիոնով:

«alikonline.ir» - Վերջին տասնամեակում ծխողների թւի ռեկորդային անկում է գրանցւել Ֆրանսիայում: 2016-2017 թւականների համեմատութեամբ նրանց թիւը պակասել է մէկ միլիոնով:

Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդիւնքները, որն անցկացւել է Ֆրանսիայի հանրային առողջապահական ծառայութեան կողմից: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «BBC»-ին:

Ծխողների թւի նւազում է դիտւում նաեւ դեռահասների եւ եկամուտների ցածր մակարդակ ունեցող բնակիչների շրջանում: Հետազօտութեան մէջ որպէս դրա հնարաւոր պատճառ նշում են վերջերս Ֆրանսիայում ընդունւած հակածխախոտային նորմերի փոփոխութիւնները:

Մասնաւորապէս, վերջին տարիներին երկրում բոլոր մակնիշների սիգարետների համար սահմանել են միասնական փաթեթներ, փոխհատուցումներ բոլոր նրանց համար, ովքեր օգտագործում են ծխախոտի փոխարինիչներ, ինչպէս նաեւ բարձրացրել են ծխախոտի արտադրանքի գները եւ անցկացրել արշաւներ, օրինակ՝ Առանց ծխելու ազգային ամիսը:

Ուսումնասիրութեան համաձայն, 2017 թւականին 18-ից մինչեւ 75 տարեկան ֆրանսիացիների շրջանում օրական ծխել է 26.9 տոկոսը, իսկ դրանից մէկ տարի առաջ՝ 29.4 տոկոսը: Բացարձակ թւերով դա նշանակում է, որ ծխողների թիւը 13.2 միլիոնից պակասել է մինչեւ 12.2 միլիոն:

Ֆրանսիայի առողջապահութեան նախարար Անիէս Բուսինը յատուկ ողջունել է ծխողների թւաքանակի նւազումը եկամտի ցածր մակարդակ ունեցող բնակիչների շրջանում: Ինչպէս ցոյց է տւել անցեալ տարի անցկացւած հետազօտութիւնը, չնայած ծխախոտի դէմ երկար տասնամեակներ շարունակւող օրէնսդրական պայքարին, մոլորակի վրայ բնակչութեան աճը յանգեցրել է այն բանին, որ ծխողների բացարձակ թիւը նոյնպէս աճել Է:

Աշխարհում ծխախոտը դառնում է իւրաքանչիւր տասներորդ մահւան պատճառը: «Lancet» պրոֆիլային բժշկական հանդէսը պնդում է, որ այդ բոլոր դէպքերի կէսը բաժին է ընկնում ընդամենը չորս երկրի՝ Չինաստանին, Հնդկաստանին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, հաստատւում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։