Հա

Հասարակական

31/05/2018 - 09:30

Փոթորիկ՝ Թեհրանում. 1 զոհ, 75 վիրաւոր

Փոթորիկը երէկ՝ մայիսի 30-ի երեկոյեան պատուհասել է Թեհրան նահանգը:

«alikonline.ir» - Փոթորիկը երէկ՝ մայիսի 30-ի երեկոյեան պատուհասել է Թեհրան նահանգը:

Հզօր փոթորիկն ու մրրիկահողմը, որը ձեւաւորւել է Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանի, Ռոբաթ Քարիմի եւ Ռէյի շրջանում, անցել է նահանգի բոլոր քաղաքներով, այդ թւում, նաեւ, մայրաքաղաք Թեհրանով:

Թեհրանի արտակարգ իրավիճակների ղեկավարման տնօրէնը տեղեկացրել է, փոթորիկի պատճառով Թեհրանի 16-րդ քաղաքամասում տեղի ունեցած փլուզման հետեւանքով զոհւել է մէկ մարդ: Իսկ ընդհանրապէս մայրաքաղաքում, փոթորիկի հետեւանքով տուժածների թիւը հասել է 75-ի, որոնցից չորսը հոսպիտալացւել են:

Օդերեւութաբանական ծառայութեան տւեալներով՝ քամու ուժգնութիւնը Թեհրանում կազմել է 80 կմ/ժ, իսկ Վարամինի շրջանում՝ 70 քմ/ժ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։