Հա

Հասարակական

03/06/2018 - 09:40

Մեծ է ցանկութիւնս գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանը. Ազնաւուրի ուղերձը Փաշինեանին

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը շնորհաւորական ուղերձ է յղել վարչապետ Նիկոլ Փաշինեանին` ծննդեան կապակցութեամբ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտօնական կայքից, շնորհաւորական ուղերձում ասւում է.

 

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը շնորհաւորական ուղերձ է յղել վարչապետ Նիկոլ Փաշինեանին` ծննդեան կապակցութեամբ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտօնական կայքից, շնորհաւորական ուղերձում ասւում է.

«Թանկագին պարոն Վարչապետ,

Ձեր ծննդեան տարեդարձի առիթով յղում եմ Ձեզ լաւագոյն բարեմաղթանքներս, ինչպէս նաեւ անկեղծ շնորհաւորանքներս՝ վարչապետի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ։

Վստահ եմ, որ Դուք յաջողութեամբ կիրականացնէք Ձեր առաքելութիւնը՝ ի պաշտպանութիւն առաջին հերթին մեր ժողովրդի շահերի։

Ինչպէս գիտէք, ես խոր յուզմունքով էի հետեւում Հայաստանում ծաւալւող իրադարձութիւններին եւ մեծ հպարտութիւն եմ ապրում իմ ժողովրդի ու նրա դրսեւորած վարքագծի համար։

1988 թ. երկրաշարժի եւ Հայաստանի Հանրապետութեան անկախացման ժամանակահատւածից ի վեր՝ ես ամէն ինչ արել եմ իմ հայրենիքին օգնելու համար։ Չնայած առճակատմանն ու բոլոր մակարդակներում հանդիպած դժւարութիւններին, բարեբախտաբար երկրի վիճակը բարելաււել է։ Այսօր նոր յոյսի շունչ կայ Հայաստանում՝ շնորհիւ Ձեր ու Ձեզ աջակցած հայ ժողովրդի ջանքերի։

Սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանի երիտասարդութիւնը կարողանայ երբեւէ օգտւել նոյն այն հնարաւորութիւններից, որոնցից ինքս եմ օգտւել ժամանակին, կարողանայ դրսեւորել իր ողջ ներուժը եւ իր երազանքներն իրականութիւն դարձնել Հայաստանում։

Հէնց այս մղումով է, որ ես ներգրաււել եմ մշակութային կենտրոն ստեղծելու մի ծրագրի մէջ, որը, յուսով եմ, մեր ազգի հետագայ առաջընթացի մէջ զգալի դերակատարում կունենայ։ Ես կը խնդրեմ Ազնաւուր հիմնադրամի մեր թիմին՝ Ձեզ ներկայացնել այդ ծրագիրը։

Մեծ է ցանկութիւնս, հէնց որ առողջութիւնը թոյլ տայ, գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանն ու հանդիպել այն կենսունակ ուժերին, որոնք ձեւաւորելու են մեր ազգի գալիքը։

Ընդունէք, խնդրեմ, պարոն Վարչապետ, խորին յարգանացս հաւաստիքը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։