Հա

Հասարակական

10/06/2018 - 08:20

Սուրճը բարելաւում է թիմային աշխատանքը

Կոֆէինի օգտագործումը մեծացնում է կոլեկտիւում մարդկանց ուշադրութիւնն ու աշխատունակութիւնը: Մասնագէտների յօդւածը հրապարակւել է «Journal of Psychopharmacology» ամսագրում: Յօդւածում ներկայացւած է Օհայո նահանգի համալսարանի եւ Դէյւիսի Քալիֆորնիական համալսարանի ամերիկացի գիտնականների հետազօտութիւնը: Կոֆէինով սուրճը խմբի անդամներին աւելի ուշադիր է դարձնում, նրանք բարձր են գնահատել ընդհանուր խմբի եւ սեփական արդիւնաւէտութիւնը: 

«alikonline.ir» - Կոֆէինի օգտագործումը մեծացնում է կոլեկտիւում մարդկանց ուշադրութիւնն ու աշխատունակութիւնը: Մասնագէտների յօդւածը հրապարակւել է «Journal of Psychopharmacology» ամսագրում: Յօդւածում ներկայացւած է Օհայո նահանգի համալսարանի եւ Դէյւիսի Քալիֆորնիական համալսարանի ամերիկացի գիտնականների հետազօտութիւնը: Կոֆէինով սուրճը խմբի անդամներին աւելի ուշադիր է դարձնում, նրանք բարձր են գնահատել ընդհանուր խմբի եւ սեփական արդիւնաւէտութիւնը: Այս մասին գրում է «news.am»-ը:

2017 թւականին ԱՄՆ Սրճային ազգային ասոցիացիայի վիճակագրութեամբ՝ ամերիկացիների 62 տոկոսը նշել է, որ երեկոյեան սուրճ են խմում: Հարցման արդիւնքներով, որն անցկացրել են «Hilton»-ի հիւրանոցատէրերը, բրիտանական գրասենեակների աշխատակիցների 61 տոկոսը եւ չինական գրասենեակների աշխատակիցների 58 տոկոսը համարում են, որ իրենց առաւել յաջող գործնական հանդիպումներն անցել են թէյի կամ սուրճի սեղանի շուրջ: Քանի որ սուրճի սպառումն աճում է, տարբեր ոլորտների գիտնականներն աւելի յաճախ են ուսումնասիրում մարդու վարքի վրայ կոֆէինի ազդեցութիւնը: Այսպէս՝ նէյրոֆիզիոլոգները պարզել են, որ խնդիրներ լուծելիս կոֆէինը բարելաւում է ուշադրութիւնը եւ կենտրոնացւածութիւնը: Մէկ այլ հետազօտութեան հեղինակները պարզել են, որ կոֆէինը մարդկանց աւելի զիջող է դարձնում, եւ նրանց աւելի հեշտ է ինչ-որ բան համոզել: Սակայն համանման բոլոր հետազօտութիւններն ուսումնասիրել են առանձին մարդկանց վարքագիծը, այլ ոչ թէ թիմում աշխատանքը եւ դրա արդիւնաւէտութիւնը:

Ամիթ Սինգհը, Վասու Ուննաւան եւ Ռաո Ուննաւան որոշել են ուսումնասիրել, թէ սուրճն ինչպէս է ազդում թիմային աշխատանքի եւ խմբում որոշումներ ընդունելու վրայ: Սա պարզելու համար գիտնականները երկու փորձ են անցկացրել, որոնց արդիւնքները գնահատել են դիսպերսիոն անալիզի միջոցով:

Առաջինին մասնակցել է 72 ուսանող՝ Միդւեսթերն համալսարանից, որոնք օրական առաւելագոյնը չորս բաժակ սուրճ էին խմում։ Մասնակիցներին խնդրել են փորձել ու գնահատել սուրճի նոր տեսակը, իսկ յետոյ՝ խմբային աշխատանքի ժամանակ ընտրել ու նոր թեմա աւելացնել համալսարանում խմբային քննարկումների համար։ Իրականում հետազօտողները հետեւել են ուսանողների թիմային աշխատանքին։ Փորձի ժամանակ մասնակիցներին պատահականութեան սկզբունքով բաժանել են երկու խմբի։ Մի խմբին առաջարկել են խմել մեծ բաժակով (մօտ 350 միլիլիտր) կոֆէին պարունակող սուրճ, իսկ յետոյ սկսել քննարկումը։ Միւս խմբին խնդրել են սկզբում կատարել առաջադրանքը, իսկ յետոյ նոր սուրճ խմել։ Փորձից յետոյ մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց աշխատանքը խմբում ու ընդհանուր թիմի աշխատանքը։ Արդիւնքում այն ուսանողները, որոնք մինչեւ քննարկումը սուրճ էին խմել, ե՛ւ իրենց աշխատանքը (M=1.93) ե՛ւ թիմի աշխատանքը (M=1.3) աւելի բարձր են գնահատել, քան այն մասնակիցները, որոնք սուրճ են խմել քննարկումից յետոյ (M=1.37 եւ M=0․47 համապատասխանաբար)։

Երկրորդ փորձին մասնակցել է 61 ուսանող։ Մասնակիցներին տւել են նոյն առաջադրանքը, ինչ առաջին դէպքում, բայց այս անգամ բոլորին տւել են սուրճ մինչեւ խմբային աշխատանքը։ Ընդ որում՝ ուսանողների մի խմբին տւել են կոֆէին պարունակող սուրճ, միւսին՝ առանց կոֆէինի սուրճ։ Այս անգամ մասնակիցներին առաջարկել են ոչ միայն գնահատել թիմի աշխատանքը ու իրենց այդ աշխատանքում, այլեւ իրենց վերաբերմունքը խմբի մնացած ուսանողների հանդէպ ու նրանց միջեւ փոխգործակցութիւնը։ Ու նորից, այն մարդիկ, որոնք կոֆէինով սուրճ էին խմում, իրենց ու խմբի միւս անդամներին աւելի բարձր էին գնահատել, քան նրանք, ովքեր առանց կոֆէինի ըմպելիք էին խմել։

Հեղինակները շեշտում են, որ ըստ իրենց ստացած արդիւնքների, կոֆէինը նախ թոյլ է տալիս բարձրացնել թիմում սեփական աշխատանքի ու ընդհանուր թիմի աշխատանքի գնահատականը։ Երկրորդ, այն թոյլ է տալիս կենտրոնանալ առաջադրանքի վրայ՝ ուսանողները, որոնք սուրճ էին խմել, աւելի շատ էին բանավիճում բուն թեմայի շուրջ, քան շեղւում թեմայից։

Յարակից լուրեր

  • Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել
    Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել

    Պորտուգալիայից գիտնականները ամէն առաւօտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել: Պարզւել է, որ կոֆէինի գործածումը երիկամների քրոնիկական հիւանդութիւններով մարդկանց մօտ նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը:

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

  • Գիտնականներն անւանել են աւելի առոյգացնող ըմպելիքները, քան սուրճն է
    Գիտնականներն անւանել են աւելի առոյգացնող ըմպելիքները, քան սուրճն է

    Շատերն իրենց առաւօտը չեն պատկերացնում առանց սուրճի։ Սակայն, այն ունի բազում հակացուցումներ եւ տարւել դրանով չարժի:

  • Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը
    Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

    Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։