Հա

Հասարակական

10/06/2018

Հօր կողմից հալածւած, հրեայ աղջկայ կողմից մերժւած. Հիտլերի կեանքի անյայտ էջերի մասին գիրք է հրատարակւել

Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը համաշխարհային պատմութեան ամենայայտնի դէմքերից է, որի մանկութեան եւ երիտասարդութեան մասին ուշագրաւ գիրք է գրւել՝ բացայայտելով ֆիւրերի կեանքի անյայտ էջերը:

«alikonline.ir» - Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը համաշխարհային պատմութեան ամենայայտնի դէմքերից է, որի մանկութեան եւ երիտասարդութեան մասին ուշագրաւ գիրք է գրւել՝ բացայայտելով ֆիւրերի կեանքի անյայտ էջերը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, հեղինակ Փօլ Հեմը «Երիտասարդ Հիտլերը. Ֆիւրերի կայացումը» գրքում պատմում է, որ մանուկ հասակում ֆաշիզմի ապագայ առաջնորդը շատ չարացած է եղել, ընկերներ չի ունեցել, դպրոցում վատ է սովորել եւ միայն սիրել է նկարել:

Դեռահասութեան տարիներին նա հաւատացած էր, որ իր կեանքը տնօրինում են չար ուժերը: Նրա արտաքինը բաւական անհանգստացնող էր. կեղտոտ, փնթի, երկար, անխնամ մազերով, մօրուքով ու շատ նիհար:

Հետաքրքրական է, որ Գերմանիայի կանցլեր ընտրւելուց յետոյ, Հիտլերն ամէն ինչ արել է իր երիտասարդութեան մասին տհաճ փաստերը կոծկելու համար: Նա նոյնիսկ կարգադրել է սպանել մի մարդու, որը ժամանակին ճանաչել է իրեն ու սպառնացել է հրապարակել նրա անպատշաճ կեանքի մանրամասները:

Նշւում է, որ Հիտլերի հայրը ծնւել է աղքատ ֆերմերների ընտանիքում՝ ըստ ամենայնի արիւնապղծութեան հետեւանքով: Աւելի ուշ նա փոխել է իսկանան ազգանունը՝ վերցնելով Հիտլերը:

Նրա հայրը նախընտրել է ժամանակն անցկացնել գինետներում ու տանը մշտապէս ծեծել է փոքրիկ որդուն՝ Ադոլֆին: Նրանց ընտանիքն անընդհատ փոխել է բնակավայրը՝ տեղափոխւելով գիւղից գիւղ:

Այս ամէնի արդիւնքում Ադոլֆը սկսել է ատել հօրը, ինչն էլ ազդեցութիւն է ունեցել որպէս մարդ նրա ձեւաւորման ու հասուն կեանքում դրսեւորած վարքագծի վրայ:

Հեղինակը նշում է, որ Ադոլֆի անբարեացակամութիւնն ու վատ բնաւորութիւնն առաւել նկատելի են դարձել դպրոցում. նա չի ունեցել ընկերներ, սիրել է միայն ագրեսիւ խաղեր, չի լսել ոչ մէկի ու ամէն մի մանրուքի պատճառով ցասման մէջ է ընկել:

Ի դէպ, առաջին մարդը, որ Հիտլերի մէջ սերմանել է փառաւոր Գերմանիա ունենալու ու հրեաներին ու սլաւոններին անցանկալի տարր համարելու գաղափարը, եղել է նրա պատմութեան ուսուցիչը՝ Լեոպոլդ Պոետշը:

Դեռահաս Ադոլֆը երազում էր դառնալ մեծ նկարիչ, ինչը, սակայն, վրդովւեցնում էր նրա հօրը:

Տասնվեց տարեկանում ապագայ ֆիւրերը դուրս է մնացել դպրոցից՝ մօրը խաբելով, թէ գնահատականների թերթիկը քամին քշել է, սակայն իրականում նա այն օգտագործել է որպէս զուգարանի թուղթ: Նա ատել է դպրոցը, համադասարանցիներին, ուսուցիչներին, Կաթոլիկ եկեղեցին ու վանականներին, որոնց մեղադրել է իր բոլոր անյաջողութիւնների համար:

Ընդհանուր առմամբ, նա մեծ կարծիք է ունեցել իր մասին, իրեն հանճար է համարել ու ապրել է երեւակայական աշխարհում:

Հիտլերն ունեցել է ընդամենը մի մանկութեան ընկեր, որի պատմելով՝ տղան շատ գոռոզ էր ու յարաբերութիւններում գերիշխող:

«Նա ինձնից միայն մի բան էր ուզում՝ համաձայնութիւն ամէն ինչում: Նա ցասման մէջ էր ընկնում ամէն ինչից՝ նոյնիսկ մի քանի բառից»,- աւելի ուշ իր յուշագրութիւններում պատմել է ընկերը:

Հետաքրքրական է, որ նրա առաջին սէրը եղել է ծագումով հրեայ աղջիկ՝ Ստեֆանի անունով: Նա գրել է սիրատոչոր նամակներ ու պոէմներ, որոնք այդպէս էլ չի համարձակւել ուղարկել գեղեցկուհուն: Դրա արդիւնքում Ստեֆանին նոյնիսկ Հիտլերի գոյութեան մասին չի իմացել: Տեւական ժամանակ չկարողանալով Ստեֆանիի ուշադրութիւնը գրաւելու տարբերակներ գտնել՝ երիտասարդ Ադոլֆը փորձել է ինքնասպանութիւն գործել: Չորս տարի սիրոյ մասին լռելուց յետոյ, նա տեղափոխւել է Վիեննա ու այնտեղից սիրային նամակ ուղարկել Ստեֆանիին: Սակայն աղջիկն, ի վերջոյ, ամուսնացել է ուրիշի հետ:

Հիտլերի համար կեանքի առաւել ծանր պահ է եղել 1907 թ. մօր մահը՝ իր կողմից սիրւած միակ մադու կորուստը:

Ինչ վերաբերում է հակասեմականութեանը, ապա հեղինակը նշում է, որ երիտասարդ տարիքում նա հրեաների նկատմամբ ընդգծւած ատելութիւն չի տածել. աւելին՝ նրա մօտ ծանօթներից երկուսը, որոնք գնել են Հիտլերի նկարներն ու, այդպիսով, նրա համար եկամտի աղբիւր եղել՝ սովամահ չլինելու համար, հրեաներ են եղել։

Կենդանութեան օրօք Հիտլերը նշել է, որ շատ գեղեցիկ կանանց է ճանաչել, բայց գրքում ասւում է, որ նա սարսափել է սեռական յարաբերութեան մտքից միայն ու բացի այդ՝ սիֆիլիսով վարակւելու վախ է ունեցել ու զզւել է միասեռականներից:

Հիտլերի կեանքն ու հաւատը կենտրոնացած էին Գերմանիայի, այդ երկիրը Եւրոպայի միակ փրկիչը դարձնելու գաղափարի վրայ: Նրա կուռքն Օտտո ֆոն Բիսմարկն էր, որը 1871 թ. միաւորել է Գերմանիան եւ որն ատում էր սոցիալական ժողովրդավարութիւնը, գերմանացիներից բացի մնացած բոլոր ազգերին:

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/social/item/47445-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdfb2b2678f2

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։