Հա

Հասարակական

10/06/2018 - 14:10

Գիւմրիում կը տեղադրւի Վահան Չերազի արձանը

Գիւմրիում նախատեսում են տեղադրել Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից մէկի՝ Վահան Չերազի արձանը: Նա այն նւիրեալներից էր, ով Հայաստանի առաջին Հանրապետութեան կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրաւէրով հասել էր հայրենիք ու ստանձնել էր պատանիներին, երիտասարդներին ազգային ոգով դաստիրակելու գործը:

«alikonline.ir» - Գիւմրիում նախատեսում են տեղադրել Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից մէկի՝ Վահան Չերազի արձանը: Նա այն նւիրեալներից էր, ով Հայաստանի առաջին Հանրապետութեան կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրաւէրով հասել էր հայրենիք ու ստանձնել էր պատանիներին, երիտասարդներին ազգային ոգով դաստիրակելու գործը: Գրում է «yerkirmedia.am»-ը:

Վահան Չերազը երկար տարիներ ապրել ու աշխատել է Գիւմրիում ու նրա արձանն էլ կը տեղադրւի այդ քաղաքի Չերազ եւ Աբովեան փողոցների հատւածում։ Արձանի բացումը նախանշած է յուլիսի 23-ին՝ իր կազմակերպութեան՝ Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան՝ ՀՄԸՄ-ի 100-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում:

Այդ օրերին Հայաստանում ծրագրւում են զանգւածային տօնակատարութիւններ Հոմընթմենի 100-ամեակի առիթով, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու եւ իրենց տեղացի սկաուտ ընկերներին են միանալու հազարաւոր պատանիներ եւ հոմընթմենականներ աշխարհի տարբեր անկիւններից, միաժամանակ Բիւրականում հաւաքւելու են համահայկական բանակումի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։