Հա

Հասարակական

10/06/2018 - 14:30

Ռուբէն Վարդանեանն ասաց՝ ինչպէս է «Աւրորա»-ն օգնում Հայաստանին

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն օգնում է ամենակարեւոր գործում․ Հայաստանն աւելի ճանաչւած է դառնում աշխարհում։

«alikonline.ir» - «Աւրորա»-ն չի դաւաճանում դեռ 2015 թւականին հաստատւած աւանդոյթներին ու սկզբունքներին։ Այս մասին լրագրողներին ասաց մրցանակաբաշխութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը։

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն օգնում է ամենակարեւոր գործում․ Հայաստանն աւելի ճանաչւած է դառնում աշխարհում։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց մրցանակաբաշխութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը՝ պատասխանելով «Sputnik» Արմենիայի հարցին։

Նա աւելացրեց, որ մրցանակաբաշխութեան մասնակիցները Հայաստանի դեսպաններն են դառնում, մեր երկրի մասին են պատմում աշխարհի ամենատարբեր անկիւններում։

«Աշխարհում քչերը գիտեն՝ Հայաստանը որքան հետաքրքիր է զբօսաշրջութեան առումով։ Շատերը գիտեն մեր երկրի մասին միայն Ցեղասպանութեան թեմայով։ Երեւանը գեղեցիկ քաղաք է։ Հրաշալի է, երբ մեր երկիր այցելած մարդիկ անում են ամէն բան, որ ապագայում իրենց ծանօթներն էլ մեզ մօտ գան»,- ասաց Վարդանեանը։

«Աւրորա» մրցանակաբաշխութիւնն արդէն երրորդ տարին է անցկացւում։ Կազմակերպիչները նշում են, ու տարեցտարի աւելի շատ մարդ է միանում նախաձեռնութեանը, ինչը չի կարող չուրախացնել։

Վարդանեանն աւելացրեց, որ մրցանակաբաշխութիւնն աւելի ծաւալուն ու աւելի յայտնի է դառնում աշխարհում։

Նրա խօսքով՝ շատ կարեւոր է, որ նախագիծն աւանդական է դառնում, ու նախաձեռնողները մոլորակի տարբեր կէտերում գիտաժողովներ անցկացնելու հնարաւորութիւն են ստանում։

««Աւրորա»-ի առաջին մրցանակաբաշխութիւնից յետոյ ինձ մի մարդ մօտեցաւ ու ասաց, որ հիմա ինքն իրեն աւելի շատ է յարգում, որովհետեւ իր երկրում այսպիսի միջոցառում է անցկացւում»,- նշեց Վարդանեանն ու յաւելեց, որ այդ արձագանգն իր համար ամենակարեւորն է։

«Մենք փոքր երկիր ենք ու աշխարհում ամենահարուստը չենք։ Սակայն այն, ինչ մենք անում ենք մարդկանց համար, ինչպէս ենք մենք նրանց օգնում, ստիպում է մեզ ինքներս մեզ աւելի շատ յարգել»,- ասաց Վարդանեանը։

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։