Հա

Հասարակական

12/06/2018

18 մարդ է տուժել երէկ՝ երեկոյեան Թեհրանը պատուհասած փոթորիկի հետեւանքով

18 մարդ է տուժել յունիսի 11-ի երեկոյեան Թեհրան նահանգը պատուհասած ուժեղ քամիների եւ փոթորիկի հետեւանքով:

«alikonline.ir» - 18 մարդ է տուժել յունիսի 11-ի երեկոյեան Թեհրան նահանգը պատուհասած ուժեղ քամիների եւ փոթորիկի հետեւանքով:

ԻՌՆԱ-ն վկայակոչելով Թեհրանի շտապօգնութեան ծառայութեանը տեղեկացնում է, որ երէկ՝ երեկոյեան Թեհրան նահանգի տարածքում մոլեգնած ուժեղ քամիներից եւ փոթորիկից տուժել է 18 մարդ, որոնցից 4-ը նախնական օգնութիւն ստանալուց յետոյ հիւանդանոց են տեղափոխւել:

Ըստ օդերեւութաբանական ծառայութեան՝ քամու արագութիւնը մայրաքաղաք Թեհրանում հասել է մինչեւ 83 կմ/ժ արագութեան:

Ուժեղ քամիների պատճառով կոտրւել են ծառեր, վնասւել են ցուցատախտակներ, փլւել են պատեր: Փոթորիկը ուղեկցւել է ամպրոպով եւ տեղ-տեղ տեղացող յորդառատ անձրեւով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։