Հա

Հասարակական

12/06/2018 - 12:50

Յուսով եմ՝ իմ օգնութիւնը օգտակար կը լինի, սակայն չեմ ակնկալում աւելի մեծ դեր ունենալ. Տ. Աջեմօղլուն՝ ՀՀ-ում պաշտօն ստանալու մասին

Հռչակաւոր տնտեսագէտ Տարօն Աջեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ին տւած հարցազրոյցում անդարդարձել է Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեան կարեւորութեանը, կառավարութեան առաջիկայ անելիքների մասին իր կարծիքն է յայտնել, ինչպէս նաեւ պատասխանել է հարցին, թէ երբ է պատրաստւում այցելել Հայաստան՝ խորհուրդներ տալու:

«alikonline.ir» - Հռչակաւոր տնտեսագէտ Տարօն Աջեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ին տւած հարցազրոյցում անդարդարձել է Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեան կարեւորութեանը, կառավարութեան առաջիկայ անելիքների մասին իր կարծիքն է յայտնել, ինչպէս նաեւ պատասխանել է հարցին, թէ երբ է պատրաստւում այցելել Հայաստան՝ խորհուրդներ տալու: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հարցազրոյցն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

 

- Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թաւշեայ յեղափոխութեան» կարեւորութիւնը ձեր տեսակէտից ինչո՞ւմն էր:

- Կարծում եմ, այն շրջադարձային կէտ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացւած, անարդիւնաւէտ կառավարութեան պատճառով, որն արտացոլւում էր տնտեսական վիճակով եւ Հայաստանից արտագաղթի թւերով:

Ուստի, սա երկրի նոր սկզբի հիմնադրումն էր, որը կարելի է տոնել: Ընդհանրապէս, արմատական բարեփոխումները իրականում բարդ գործընթաց է եւ նման արմատական բարեփոխումների կարիք ունեցող երկրները հանդիպում են երկու զգալի մեծ խոչընդոտի:

Առաջինը՝ գործընթացի խաղաղ սկիզբն է, քանի որ առանց այդ խաղաղ սկզբի, ամբողջ գործընթացը շատ աւելի բարդ է դառնում՝ հասարակութիւնը բեւեռացւում է, թշնամանք է ձեւաւորւում, բռնութիւն սկսւում: Նման պայմաններում որեւէ կառուցողական արդիւնքի հասնելը գրեթէ անհնար է: Այդպիսին էր իրավիճակը «Արաբական գարնան»-ը յաջորդած ժամանակահատւածում:

Հայաստանին յաջողւեց ստեղծել խաղաղ, շատ խոստումնալից սկիզբ, եւ դա փայլուն յաղթանակ է: Երկրորդ քայլը կը լինի, այդ խաղաղ սկզբի վրայ հիմնւելով, շարունակել համակարգային բարեփոխումների գործընթացը եւ ստեղծել ապագա բարգաւաճման, որակեալ կառավարման, խաղաղ գոյատեւման հիմնասիւները: Այդ երկրորդ քայլը դեռեւս երաշխաւորւած չէ, սակայն, մենք ստացել ենք սկզբնական հնարաւորութիւն այն իրականացնելու համար:

 

- Եթէ դուք լինէիք նոր վարչապետի խորհրդականը, ի՞նչ խորհուրդ կը տայիք նրան, ո՞ր քայլերն են անհրաժեշտ առաջին հերթին:

- Իւրաքանչիւր երկիր պահանջում է առանձնայատուկ մօտեցում: Սակայն, ընդհանուր առմամբ, եթէ ցանկանում էք արմատախիլ անել կոռուպցիան, եթէ ցանկանում էք դնել տեւական բարեփոխումների եւ աճի հիմքերը, պէտք է այդ ամէնն անէք խաղաղ ճանապարհով: Եթէ նայէք առաւել մեծ յաջողութեան հասած երկրների, կը տեսնէք, որ նրանք միշտ կարողացել են այրել հակասութիւններն անցեալում եւ նոր սկիզբ դնելու ճանապարհներ գտել: Անշուշտ, դա հեշտ չէ, անշուշտ գոյութիւն ունեն նախկին խնդիրներ, սակայն, կարծում եմ, առաւել կարեւոր է ընդհանրութիւններ գտնելը: Հայաստանի համար յատկապէս խոստումնալիցն այն է, որ թէ՛ երկրի ներսում, թէ՛ սահմաններից դուրս առկայ է իրական խանդավառութիւն, համոզմունք, որ սա է փոփոխութիւնների համար ճիշտ ժամանակը եւ համոզմունք, որ փոփոխութիւններն անհրաժեշտ են:

Սակայն, մնում են բազմաթիւ մարտահրաւէրներ, այդ թւում եւ՛ աշխարհաքաղաքական վտանգներ Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից: Միւս վտանգն այն է, որ նման ոգեշնչող պահի կարելի է փորձել իրականացնել բոլոր փոփոխութիւնները միանգամից: Ասեմ, որ որքան շատ քայլեր փորձեք իրականացնել միաժամանակ, այնքան քիչ արդիւնքի կը հասնէք ապագայ առաջընթացի հիմքեր ստեղծելու գործում:

 

- Արդեօք դուք ձեզ տեսնո՞ւմ էք որեւէ պաշտօնական դերում որպէս Հայաստանի իշխանութիւնների, կառավարութեան մաս:

- Կարծում եմ, պաշտօնական դիրքն այնքան էլ ճիշտ բան չէ: Կարծում եմ Հայաստանից դուրս բնակւողները կարող են աջակցութիւն ցուցաբերել, խորհուրդ տալ: Սակայն, համոզւած եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրոյն պէտք է կառուցեն իրենց երկիրը: Ես իմ կողմից պատրաստ եմ ամէն տեսակի օգնութիւն տրամադրել, որովհետեւ, հաւատացած եմ, սա իրական շրջադարձային կէտ է Հայաստանի համար: Կարծում եմ, թարմ հայացքը Հայաստանի գործընթացների վրայ կարող է օգտակար լինել, սակայն հենց Հայաստանի քաղաքացիները պէտք է լինեն գործընթացի եւ գործողութիւնների կենտրոնում: Այնպէս որ, ես իրօք յոյս ունեմ, որ իմ օգնութիւնը օգտակար կը լինի, սակայն ես նաեւ չեմ ակնկալում աւելի մեծ դեր ունենալ: Եւ այդ կարծիքս վերաբերում է ընդհանրապէս Սփիւռքի դերին: Կարծում եմ, Սփիւռքն ունի շատ կարեւոր դեր, սակայն, այն պէտք է իրականացնի իր աջակցութիւնը երկու ուղղութիւններով՝ դրանք են բարոյական աջակցութիւնն ու ներդրումները: Երբեմն, սակայն, Սփիւռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզւած եմ, սխալ է: Առաջնորդող դերը բոլոր գործընթացներում պէտք է ստանձնեն միայն Հայաստանի քաղաքացիները:

 

- Այսպիսով, Հայաստանը յանձնե՞ց առաջին քննութիւնը:

- Ճիշտ այդպէս:

 

- Ուստի, Հայաստանն ունի՞ իրական հնարաւորութիւն միանալու առաջադէմ երկրների շարքին:

- Այո, որովհետեւ նախկինում այլ երկրների մօտ դա ստացւել է: Իսկ այն երկրները, որոնց դա չի յաջողւել, հիմնականում տապալւել են առաջին քննութեան ընթացքում՝ չկարողանալով խաղաղ իշխանափոխութիւն ապահովել: Հայաստանը յանձնել է առաջին քննութիւնն ուղղակի փայլուն կերպով եւ դա շատ կօգնի երկրորդի ժամանակ, քանի որ հասարակութեան շատ լայն շրջանակում կայ համոզմունք փոփոխութիւնների անհրաժեշտութեան վերաբերեալ: Առկայ է նաեւ փայլուն, կիրթ մարդկային կապիտալ եւ երիտասարդութիւն, որն ինքնուրոյն փորձում է հնարաւորութիւններ գտնել այդ ձեռքբերումները վերածելու դրական փոփոխութիւնների: Սակայն, չէի ցանկանայ թերագնահատել ռիսկերը:

 

- Ե՞րբ էք Հայաստան այցելելու:

- Ես պատիւ եմ ունեցել երկու անգամ խօսելու վարչապետի հետ եւ մենք այժմ քննարկում ենք, թէ երբ է իմ այցի համար յարմար պահը: Սակայն, ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թէ ինչ մարտահրաւէրներ ունի նոր կառավարութիւնը եւ ինչպէս է ցանկանում յաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժէք հասկանամ, կը նստեմ եւ կը կատարեմ իմ «տնային աշխատանքը», կը վերլուծեմ, թէ ինչպէս կարող է զարգանալ իրավիճակը եւ կը կարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպէս զբօսաշրջիկ:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։