Հա

Հասարակական

14/06/2018

Իրանն ու Հայաստանը՝ ECOSOC անդամ

Նիւ Եօրքում երէկ՝ յունիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրութիւնների արդիւնքում Իրանն ու Հայաստանը երեք տարի ժամկէտով ընտրւել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։

«alikonline.ir» - Նիւ Եօրքում երէկ՝ յունիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրութիւնների արդիւնքում Իրանն ու Հայաստանը երեք տարի ժամկէտով ընտրւել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։

Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացւած գործակալութիւնների, ֆունկցիոնալ յանձնաժողովների, ծրագրերի եւ հիմնադրամների եւ տարածաշրջանային յանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ յարակից ոլորտներում։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառոյցին անդամակցում է 54 երկիր։ Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական եւ սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականութեան մշակման նպատակով անդամ-երկրներին եւ ՄԱԿ-ի համակարգին ուղղւած համապատասխան խորհրդատւութեան տրամադրման համար։

Իրանից ու Հայաստանից բացի խորհրդի անդամ են ընտրւել նաեւ Եգիպտոսը, Քենիան, Պակիստանը, Բրազիլիան, Ուկրայինան, Կանադան, ԱՄՆ-ն, Սաուդական Արաբիան ու Թուրքմենստանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։