Հա

Հասարակական

Հինգշաբթի, 14 Յունիսի 2018 08:30

Մարդիկ սկսել են յիմարանալ

Նորւեգիայի Տնտեսական հետազօտութիւնների «Ragnar Frisch» կենտրոնի մասնագէտները վերջին մի քանի տասնամեակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինւորական ծառայութեան անցած նորւեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրայ:

«alikonline.ir» - Նորւեգիայի Տնտեսական հետազօտութիւնների «Ragnar Frisch» կենտրոնի մասնագէտները վերջին մի քանի տասնամեակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինւորական ծառայութեան անցած նորւեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրայ:

Փորձագէտների տնօրինութեան տակ են եղել 1970-ականներից մինչեւ 2009 թւկանների տւեալները, 730 հազար թեստ է օգտագործւել: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «MedicalXpress»-ը:

Մէկ սերնդի ընթացքում ինտելեկտի մակարդակը միջինում նւազել է եօթ կէտով, նշել են գիտնականները: Պատճառները, ըստ նրանց էկոլոգիան եւ մարդկանց կենսակերպի փոփոխութիւններն են, որոնց թւում զգալի տեղ են զբաղեցնում համակարգչային տեխնոլոգիաները:

Ինտելեկտի նւազեցման պատճառներից մէկը կարող է լինել անհաւասարակշիռ դիետան. օրինակ, անցեալ ձմռանը, ԱՄՆ-ի փորձագէտները ապացուցել էին, որ շատ ձուկ ուտող երեխաներն աւելի բարձր մակարդակի ինտելեկտ ունեն, քան միւսները:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ