Նախօրէին «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնութեամբ Ստեփանակերտ ժամանած իրանահայ բժիշկները սկսել են անվճար հետազօտութիւնները:
«alikonline.ir» - Նախօրէին «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնութեամբ Ստեփանակերտ ժամանած իրանահայ բժիշկները սկսել են անվճար հետազօտութիւնները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում մանկաբոյժ-սրտաբան Արամ Քոչարեանն ասել է, որ առաջին օրը հետազoտութiւններ են անցկացրել «Արեւիկ» մանկական բուժմիաւորում ՓԲԸ-ում:
««Արեւիկ» բուժմիաւորումում զննել ենք աւելի քան 23 երեխայի: Այսօր (յունիսի 16-ԽՄԲ.) հետազօտում ենք «Մօր եւ մանկան առողջութեան պահպանման կենտրոն»-ի այցելուներին, իսկ վաղը կաշխատենք Մարտակերտի շրջանային բուժմիաւորումում: «Մօր եւ մանկան առողջութեան պահպանման կենտրոն»-ում մեր կողմից իրականացւել է պտղի ներարգանդային էխոկարդիոգրամա:
Կարծում եմ՝ «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի կողմից սա շատ կարեւոր քայլ է, քանի որ այցի ընթացքում յղիները հնարաւորութիւն ունեն անցնել հետազօտութիւն հէնց տեղում»,- աւելացրել է Ա. Քոչարեանը:
Իր հերթին իրանահայ բժիշկ, սոնոգրաֆիստ Ալֆրէդ Աւագեանը նշել է, որ ուրախալի է Արցախում տեսնել կատարելագործւած բուժանձնակազմ եւ արդի պահանջներին համապատասխանող հիւանդանոցներ:
«Համոզւած եմ, որ այս պայմաններում տեղի բժիշկները կապահովեն աշխատանքի շատ աւելի բարձր մակարդակ՝ նպաստելով բնակչութեան առողջական վիճակի կայունացմանը»,- ասել է Ա. Աւագեանը: