Հա

Հասարակական

18/06/2018 - 09:50

Անջելինա Ջոլին այցելել է Հիւսիսային Իրաքում սիրիացի փախստականների ճամբար

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով զբաղւող գործակալութեան յատուկ դեսպան եւ հոլիվուդեան դերասանուհի Անջելինա Ջոլին կիրակի այցելել է Հիւսիսային Իրաքում գտնւող սիրիացի փախստականների ճամբար՝ քաղաքացիական պատերազմի հետեւանքով տեղահանւածների աջակցութեան ուղղութեամբ ուշադրութիւն գրաւելու նպատակով:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով զբաղւող գործակալութեան յատուկ դեսպան եւ հոլիվուդեան դերասանուհի Անջելինա Ջոլին կիրակի այցելել է Հիւսիսային Իրաքում գտնւող սիրիացի փախստականների ճամբար՝ քաղաքացիական պատերազմի հետեւանքով տեղահանւածների աջակցութեան ուղղութեամբ ուշադրութիւն գրաւելու նպատակով: Ըատ «tert.am»-ի՝ յայտնում է «Reuters» գործակալութիւնը:

Ջոլին շրջել է Դոմիզ ճամբարում, որտեղ բնակւում է 33.000 սիրիացի փախստական: Ինչպէս յայտնել են ՄԱԿ-ում, նա ճամբար է ժամանել առաւօտեան եւ հանդիպել է այնտեղ գտնւող ընտանիքների հետ:

Ճամբար իր այցի կապակցութեամբ ուղերձում Ջոլին նշել է, որ վեց տարւայ ընթացքում երրորդ անգամ է այցելում Դոմիզ ճամբար: Նա շեշտել է, որ ճամբարի բնակիչների մեծ մասը կանայք են եւ երեխաներ:

Դերասանուհին ուշադրութիւն է հրաւիրել փախստականների կեանքի վատթար պայմանների վրայ եւ նշել է, որ ողջ աշխարհում փախստականների հետ կապւած իրավիճակի միակ լուծումը հակամարտութիւնների կանխարգելումն է:

Նախօրէին նա այցելել էր ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայիններից ազատագրւած Մոսուլ եւ քայլել ռմբակոծւած փողոցներով: Իր այցելութեան շրջանակներում եղել է ռազմական գործողութիւններից առաւել տուժած շրջաններում: Ջոլին եղել է նաեւ Ան-Նուրի մզկիթի աւերակներում, որտեղ ԴԱԷՇ-ի պարագլուխը 2014 թւականին «խալիֆայութիւն» հռչակելու մասին յայտարարութիւն էր արել:

Յարակից լուրեր

  • ԴԱԷՇ-ը յարձակում է իրականացրել Իրաքի հիւսիսում
    ԴԱԷՇ-ը յարձակում է իրականացրել Իրաքի հիւսիսում

    ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը յարձակում է իրականացրել Իրաքի Մոսուլ քաղաքից 50 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Թալ Աֆար քաղաքում, սա ԴԱԷՇ-ի առաջին յարձակումն է այս տարածքում 2017-ի օգոստոսից ի վեր:

  • Պատանեկան ճամբարներ Արցախում
    Պատանեկան ճամբարներ Արցախում

    Արդէն 8 տարի է, ինչ Արցախի պատանիների մի զգալի մասի ամառային հանգստի անբաժան մասն են կազմում տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միութիւնների կողմից Արցախում կազմակերպւող պատանեկան ճամբարները: Այն տեւում է երկու շաբաթ եւ նախատեսւած է 10-16 տարեկան պատանիների համար:

  • ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած աշակերտական ճամբար՝ Նոր Ջուղայում
    ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած աշակերտական ճամբար՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ 2018 թւականի յունիսի 26-ին եւ 27-ին, աշակերտական միօրեայ ճամբարներ տեղի ունեցան «Քանանեան» դպրոցի նախկին շէնքում՝ նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակի պանծալի առիթին։ 

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած միօրեայ ճամբար՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական կրթահամալիրի աշակերտութեան մասնակցութեամբ
    ՀՀ 100-ամեակին նւիրւած միօրեայ ճամբար՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական կրթահամալիրի աշակերտութեան մասնակցութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի գովելի մտայղացմամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, ՀՀ 100-ամեակին նւիրւած կրթահամալիրի ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի առաւօտեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ աշակերտական միօրեայ ճամբար, ուր զւարճալի խաղերին ու ֆիզիքական մրցոյթներին զուգահեռ ծրագրում տեղ գտան ձեռքի աշխատանքի եւ պատի թերթի պատրաստման աշխատանոցներ:

  • Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրութեանը վերջ դնել սիրիական «անիմաստ» պատերազմին
    Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրութեանը վերջ դնել սիրիական «անիմաստ» պատերազմին

    Հոլիվուդեան աստղ եւ ՄԱԿ-ում փախստականների, բնական աղէտներից, պատերազմներից ու ճգնաժամերից տուժածների հարցերով յատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրութեանը վերջ դնել Սիրիայի «անիմաստ» պատերազմին, որը շարունակւում է արդէն 8-րդ տարին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։