Հա

Հասարակական

19/06/2018 - 10:40

Մամուլի հաղորդագրութիւն

Այսօր յունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Երեւանում (hասցէ՝ Գիւլբենկեան 38, 5-րդ յարկ) տեղի կունենայ թուրք յայտնի ցեղասպանագէտ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում» աշխատութեան հայերէն թարգմանւած գրքի շնորհանդէսը: Միջոցառմանը կը մասնակցի նաեւ գրքի հեղինակը:

Յիշեցնենք, որ 2016 թ. Երեւանում տպագրւած յայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացւող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Գիրքը թարգմանւել եւ հրատարակութեան է պատրաստւել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում: Թարգմանիչն է թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեանը, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկազուն Ալւրցեանը:

Գիրքը թարգմանւել եւ տպագրւել է «Ժիրայր Նշանեան» հիմնադրամի հովանաւորութեամբ՝ ի յիշատակ 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան անմեղ նահատակների:

Թաներ Աքչամը ելոյթ կունենայ թուրքերէն, նրա խօսքը եւ հարցուպատասխանը կը թարգմանւի հայերէն:

Միջոցառման մանրամասնութիւններին կարող էք ծանօթանալ http://akunq.net/am/?p=60679 յղումով:

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակ
18․06․2018

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։