Հա

Հասարակական

19/06/2018

Մամուլի հաղորդագրութիւն

Այսօր յունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Երեւանում (hասցէ՝ Գիւլբենկեան 38, 5-րդ յարկ) տեղի կունենայ թուրք յայտնի ցեղասպանագէտ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում» աշխատութեան հայերէն թարգմանւած գրքի շնորհանդէսը: Միջոցառմանը կը մասնակցի նաեւ գրքի հեղինակը:

Այսօր յունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Երեւանում (hասցէ՝ Գիւլբենկեան 38, 5-րդ յարկ) տեղի կունենայ թուրք յայտնի ցեղասպանագէտ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում» աշխատութեան հայերէն թարգմանւած գրքի շնորհանդէսը: Միջոցառմանը կը մասնակցի նաեւ գրքի հեղինակը:

Յիշեցնենք, որ 2016 թ. Երեւանում տպագրւած յայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացւող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Գիրքը թարգմանւել եւ հրատարակութեան է պատրաստւել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում: Թարգմանիչն է թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեանը, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկազուն Ալւրցեանը:

Գիրքը թարգմանւել եւ տպագրւել է «Ժիրայր Նշանեան» հիմնադրամի հովանաւորութեամբ՝ ի յիշատակ 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան անմեղ նահատակների:

Թաներ Աքչամը ելոյթ կունենայ թուրքերէն, նրա խօսքը եւ հարցուպատասխանը կը թարգմանւի հայերէն:

Միջոցառման մանրամասնութիւններին կարող էք ծանօթանալ http://akunq.net/am/?p=60679 յղումով:

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակ
18․06․2018

Յարակից լուրեր

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը
    Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

  • Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը
    Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը

    Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ գերշ. Տէր Շահան Ս. արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, երեքշաբթի, 10 յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ ներկայութեամբ եւ մատուցումով հատորի խմբագիր պատմաբան Երուանդ Փամպուքեանի:

  • Աքչամ. «Այս պահին Հայաստանն ինձ յիշեցնում է «Աստերիքս եւ Օբելիքս» մուլտֆիլմն՝ իր քաջ հերոսներով»
    Աքչամ. «Այս պահին Հայաստանն ինձ յիշեցնում է «Աստերիքս եւ Օբելիքս» մուլտֆիլմն՝ իր քաջ հերոսներով»

    Յայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօս»-ի հետ զրոյցում կիսւել է հայաստանեան այցի տպաւորութիւններով։

    Խօսելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան մասին՝ Աքչամը Հայաստանի շուրջ զարգացող իրադարձութիւնները համեմատել է յայտնի մուլտֆիլմի, իսկ ժողովրդին՝ այդ մուլտֆիլմի քաջ հերոսների հետ։

  • Թաներ Աքչամ. «Բաւարար չէ, որ մենք գիրք հրատարակենք, Հայաստանին լծակներ են պէտք Թուրքիայի վրայ ազդելու համար»
    Թաներ Աքչամ. «Բաւարար չէ, որ մենք գիրք հրատարակենք, Հայաստանին լծակներ են պէտք Թուրքիայի վրայ ազդելու համար»

    Հայոց Ցեղասպանութիւնը գիտական շրջանակներում հաստատւած փաստ է Ամերիկայում կամ Եւրոպայում: «Tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց թուրք յայտնի պատմաբան, Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պատմութեան դասախօս պրոֆեսոր Թաներ Աքչամը: Խնդիրը, ըստ նրա, քաղաքական է:

  • Թաներ Աքչամ. «Հայոց Ցեղասպանութիւնը որպէս ուրւական հետապնդելու է թուրք ժողովրդին»
    Թաներ Աքչամ. «Հայոց Ցեղասպանութիւնը որպէս ուրւական հետապնդելու է թուրք ժողովրդին»

    Թուրք յայտնի ցեղասպանագէտ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. Լռութիւն, ժխտում եւ ուծացում» աշխատութիւնը հայերէն թարգմանւել է դեռ երկու տարի առաջ։

    Երէկ, յունիսի 19-ին, արդէն գրքի հեղինակի մասնակցութեամբ, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում, տեղի ունեցաւ հայերէն թարգմանութեամբ գրքի շնորհանդէսը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։