Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 20 Յունիսի 2018 10:30

Աշխարհում շուրջ 69 մլն. փախստական կայ

ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի որոշմամբ 2000 թւականին յունիսի 20-ն ընդունւել է որպէս Փախստականների միջազգային օր:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի որոշմամբ 2000 թւականին յունիսի 20-ն ընդունւել է որպէս Փախստականների միջազգային օր:

Տարիներ շարունակ տարբեր երկրներ ունեցել են փախստականներին նւիրւած իրենց յիշարժան օրերը: Ամենաճանաչւածներից մէկը համարւում էր մի շարք երկրներում յունիսի 20-ին նշւող Աֆրիկեան փախստականների օրը: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

2000 թ. ՄԱԿ Գլխաւոր Ասամբլեան, ցոյց տալով իր զօրակցութիւնը Աֆրիկային, որտեղ մեծ թւով փախստականներ կային, միաձայն որոշում ընդունեց յունիսի 20-ն ամէն տարի որպէս Փախստականների միջազգային օր նշելու մասին:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալութեան հրապարակած զեկոյցի համաձայն՝ պատերազմներից, բռնութիւններից եւ հալածանքներից փրկւելու նպատակով ստիպւած տունը լքած մարդկանց թիւը 2017 թւականին աշխարհում հասել է մօտ 69 միլիոնի: Փախստականների նոր թիւը գրեթէ 3 միլիոնով գերազանցել է 2016-ի ցուցանիշը:

Զեկոյցում նշւում է, որ աշխարհի բոլոր երկրներում 110-ը անձանցից մէկը տեղահանւած է:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ