Հա

Հասարակական

20/06/2018 - 09:20

ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ: Այս փաստաթուղթն առաջին անգամ ամբողջական ներկայացւել է էլեկտրոնային տարբերակով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ինչպէս պարզաբանել են ԱՀԿ-ից, Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ը պարունակում է «վնասւածքների, հիւանդութիւնների եւ մահւան պատճառների աւելի քան 55 հազար իւրայատուկ գաղտնագրեր», առողջապահութեան պրոֆեսիոնալներին հնարաւորութիւն տալով «օգտագործել ընդհանուր լեզու» եւ «ամբողջ աշխարհում տեղեկատւութեամբ կիսւել»:

Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ը մշակւել է աւելի քան 10 տարի: Նորոյթների թւում է փաստաթղթում աւանդական բժշկութեան մասին գլխի յայտնւելը, ինչը պայմանաւորւած է միլիոնաւոր մարդկանց շրջանում դրա հանրաճանաչութեամբ, ինչպէս նաեւ տեսա- եւ թւային խաղամոլութեան ներառումը կախւածութեան հետ կապւած խանգարումների ցանկում:

Ինչպէս պարզաբանւում է փաստաթղթում, խաղային խանգարումը թւային կամ տեսախաղեր խաղալու ժամանակ վարքի մոդել է, որը տարբերւում է խաղի վերահսկման խանգարմամբ, խաղին աւելի մեծ առաջնահերթութիւն տալով մինչեւ այն աստիճանի, որ այն նախընտրելի է դառնում այլ հետաքրքրութիւնների եւ առօրեայ զբաղմունքների համեմատ: Նման խանգարումը կարող է ախտորոշւել այն դէպքում, եթէ վարքի մոդելը խանգարումներ առաջացնի անձնական, ընտանեկան, սոցիալական եւ այլ ոլորտներում ու դիտւի ոչ պակաս 12 ամիս:

Փորձագէտները պարզաբանում են, որ խանգարման այս տեսակն առնչւում է թւային եւ տեսախաղեր խաղացող մարդկանց միայն սակաւաթիւ մասին: Սակայն բոլորին ովքեր այդ խաղերը խաղում են, նրանք խորհուրդ են տալիս «աչալրջօրէն վերաբերւել այն բանին, թէ որքան ժամանակ են անցկացնում խաղալիս»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։