Հա

Հասարակական

20/06/2018 - 09:20

ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ: Այս փաստաթուղթն առաջին անգամ ամբողջական ներկայացւել է էլեկտրոնային տարբերակով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ինչպէս պարզաբանել են ԱՀԿ-ից, Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ը պարունակում է «վնասւածքների, հիւանդութիւնների եւ մահւան պատճառների աւելի քան 55 հազար իւրայատուկ գաղտնագրեր», առողջապահութեան պրոֆեսիոնալներին հնարաւորութիւն տալով «օգտագործել ընդհանուր լեզու» եւ «ամբողջ աշխարհում տեղեկատւութեամբ կիսւել»:

Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ը մշակւել է աւելի քան 10 տարի: Նորոյթների թւում է փաստաթղթում աւանդական բժշկութեան մասին գլխի յայտնւելը, ինչը պայմանաւորւած է միլիոնաւոր մարդկանց շրջանում դրա հանրաճանաչութեամբ, ինչպէս նաեւ տեսա- եւ թւային խաղամոլութեան ներառումը կախւածութեան հետ կապւած խանգարումների ցանկում:

Ինչպէս պարզաբանւում է փաստաթղթում, խաղային խանգարումը թւային կամ տեսախաղեր խաղալու ժամանակ վարքի մոդել է, որը տարբերւում է խաղի վերահսկման խանգարմամբ, խաղին աւելի մեծ առաջնահերթութիւն տալով մինչեւ այն աստիճանի, որ այն նախընտրելի է դառնում այլ հետաքրքրութիւնների եւ առօրեայ զբաղմունքների համեմատ: Նման խանգարումը կարող է ախտորոշւել այն դէպքում, եթէ վարքի մոդելը խանգարումներ առաջացնի անձնական, ընտանեկան, սոցիալական եւ այլ ոլորտներում ու դիտւի ոչ պակաս 12 ամիս:

Փորձագէտները պարզաբանում են, որ խանգարման այս տեսակն առնչւում է թւային եւ տեսախաղեր խաղացող մարդկանց միայն սակաւաթիւ մասին: Սակայն բոլորին ովքեր այդ խաղերը խաղում են, նրանք խորհուրդ են տալիս «աչալրջօրէն վերաբերւել այն բանին, թէ որքան ժամանակ են անցկացնում խաղալիս»:

Յարակից լուրեր

  • Որ ախտանշանների դէպքում է հարկաւոր անյապաղ դիմել սրտաբանին
    Որ ախտանշանների դէպքում է հարկաւոր անյապաղ դիմել սրտաբանին

    Վիճակագրական տւեալների համաձայն՝ մահացութեան դէպքերի մեծ մասի պատճառը սրտանոթային խնդիրներն են լինում, ուստի այս հիւանդութիւնների դէմ պայքարը կարող է օգնել զգալիօրէն երկարացնել կեանքի տեւողութիւնը:

  • Ինչո՞ւ չէք կարողանում նիհարել. 5 հաւանական պատճառ
    Ինչո՞ւ չէք կարողանում նիհարել. 5 հաւանական պատճառ

    Շատերը պնդում են, որ քիչ են ուտում, բայց չգիտես ինչու չեն նիհարում։ Ինչո՞ւ։ Փորձենք պարզել, թէ որն է խնդիրը։ 

  • Գիտնականներ. «Սակաւաշարժ կենսակերպը կը յանգեցնի 1.5 մլրդ. մարդու մահւան»
    Գիտնականներ. «Սակաւաշարժ կենսակերպը կը յանգեցնի 1.5 մլրդ. մարդու մահւան»

    Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) հրապարակել ե հաշւետւութիւն, որի համաձայն, սակաւաշարժ կենսակերպը կարող է յանգեցնել այն մարդկանց մահւան, որոնք չեն ընտելացել վարժութիւններ անելուն կամ մարզասրահ յաճախելուն:

  • Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը
    Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը

    Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։

  • Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»
    Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»

    Աւելորդ քաշով հիւանդները, որոնք հիւանդանոցում են յայտնւում որեւէ ինֆեկցիոն հիւանդութեան պատճառով, ապաքինւելու կրկնակի շատ շանս ունեն, քան ճարպակալումով չտառապողները։ Նման եզրակացութեան են յանգել դանիացի գիտնականները՝ բժիշկ Սիգրիդ Գրիբսհոլթի ղեկավարութեամբ՝ Օրխուսի համալսարանին առընթեր կլինիկական համաճարակաբանական բաժնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։