Հա

Հասարակական

21/06/2018

Գիտնականներ. «Ժպիտը մարդուն աւելի յիշւող է դարձնում»

Մարդիկ անհամեմատ աւելի լաւ են յիշում անծանօթների լուսանկարները, եթէ նրանք ժպտում են կամ դրսեւորում այլ ուժեղ յոյզեր:

Մարդու անձը լուսանկարով որոշելը կարեւոր դեր է խաղում մեր կեանքում, սակայն մենք գիտենք, որ մեր ուղեղը չափանզաց վատ է գլուխ հանում այդ խնդրից:

«alikonline.ir» - Մարդիկ անհամեմատ աւելի լաւ են յիշում անծանօթների լուսանկարները, եթէ նրանք ժպտում են կամ դրսեւորում այլ ուժեղ յոյզեր: Այդ մասին բրիտանացի գիտնականները յայտարարում են «British Journal of Psychology» հանդէսում հրապարակւած յօդւածում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մարդու անձը լուսանկարով որոշելը կարեւոր դեր է խաղում մեր կեանքում, սակայն մենք գիտենք, որ մեր ուղեղը չափանզաց վատ է գլուխ հանում այդ խնդրից:

Փաստաթղթերը կեղծելը եւ ուրիշների անձնական տւեալներն օգտագործելն այսօր հսկայական բազմաշերտ խնդիր էԷ, ուստի մեզ համար չափազանց կարեւոր է անձի ճանաչման նոր մեթոդներ գտնելը»,- պատմում է Եօրքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակցուհի Միլա Միլեւան: Մարդու արտաքինը շատ մեծ դեր է խաղում այն բանում, թէ ինչպէս է զարգանում նրա կեանքը, ընդ որում այն ազդում է ոչ միայն անձնական կեանքի, այլեւ կարիերայի եւ ընդհանուր առմամբ հասարակութեան մէջ նրա դիրքի վրայ:

Օրինակ, 2011 եւ 2013 թւականներին երկու խումբ բրիտանացի գիտնականներ բացայայտել են, որ գեղեցիկ մարդիկ միջին հաշւով ունեն աւելի բարձր «IQ» եւ յաճախ են տեղաւորւում աւելի հեռանկարային աշխատանքի, քան սովորական եւ անհրապոյր արտաքնով մարդիկ: Նման կախւածութիւն գոյութիւն ունի ինչպէս տղամարդկանց, այնպէս էլ կանանց շրջանում, եւ բազմաթիւ մարդկանց, յատկապէս թոյլ սեռի ներկայացուցիչներին, ստիպում է արտաքինը փոխել պլաստիկ վիրահատութիւնների օգնութեամբ կամ փոխել իրենց պահելաձեւը, այդ թւում նաեւ այն, թե ինչպէս են իրենք ժպտում:

Օրինակ, նման մարդկանցից շատերն այն կարծքին են, որ ընդգծւած, մինչեւ ականջները տպաւորիչ ժպիտն աւելի շատ է զրուցակցին դէպի իրենց են տրամադրում, քան մարդու դէմքի սովորական արտայայտութիւնը: Միլեւան եւ համալսարանի նրա գործընկերները գտել են ժպիտի եւս մէկ հետաքրքիր յատկութիւն, փորձելով բացայայտել այն գործօնները, որոնք մարդուն խանգարում են նոյն մարդուն ճանաչել այն լուսանկարներում, որոնք արւել են տարբեր լուսաւորութեան պայմաններում կամ տարբեր իրավիճակներում, ինչպէս նաեւ գտնել դրանց համակարգչային մշակման հետքերը:

Ուսումնասիրելով այդ խնդիրը՝ բրիտանացի գիտնականներն ուշադրութիւն են դարձրել այն բանի վրայ, որ, աշխարհի երկրների մեծ մասի չափորոշիչներով, փաստաթղթերի, ֆոտոռոբոտների եւ «պաշտօնական» այլ թղթերի լուսանկարները մէկ ընդհանուր գիծ ունեն՝ դրանց վրայ մարդկանց դէմքի արտայայտութիւնը չէզոք է եւ չյիշւող: Դա նրանց դրդել է ստուգել՝ ինչպէս են տարբեր յոյզերը, այդ թւում՝ ժպիտները, ազդում այն բանի վրայ, թէ որքան լաւ ենք մենք մտապահում անծանօթներին եւ նրանց լուսանկարները ճանաչում հետագայում: Դրա համար հետազօտողները կազմել են 34 եւ 40 ուսանողներից բաղկացած երկու խումբ եւ նրանց խնդրել՝ համադրել իրենց անծանօթ մարդկանց լուսանկարների երկու հաւաքանի:

Առաջինում ներկայացւած են եղել միայն «լուրջ» դիմանկարներ, իսկ երկրորդում նոյն այդ մարդիկ ժպտում են կամ որեւիցէ այլ յոյզ արտայայտում: Առաջին իսկ դիտարկումները ցոյց են տւել, որ ժպիտներն զգալիօրէն մեծացնում են մարդու ճանաչելիութիւնը: Երկրորդ խմբի ուսանողները միջին հաշւով 14 տոկոսով աւելի յաճախ են որոշել, որ լուսանկարներում պատկերւած են նոյն մարդիկ, եւ 7 տոկոսով աւելի լաւ են գտել տարբերութիւնները նման, բայց տարբեր մարդկանց լուսանկարների միջեւ:

Եւ ահա թէ ինչն է հետաքրքիր, երբ գիտնականները որոշել են «կեղծել» դիմանկարները եւ ժպիտներ են աւելացրել մի քանի «լուրջ» կամ տխուր դէմքերով լուսանկարներին, ուսանողներն սկսել են չափազանց վատ գլուխ հանել այդ խնդրից: Այդ ամէնը, ինչպէս կարծում է Միլեւան, վկայում է այն մասին, որ անձնագրերի եւ միւս փաստաթղթերի համար լուսանկարներ պատրաստելու կարգը պէտք է փոխել. եթէ մարդիկ ժպտան այդ լուսանկարներում, նրանց անհամեմատ աւելի դիւրին կը լինի յիշել եւ հեշտ կը լինի գտնել նրանց փաստաթղթերի կեղծման հետքերը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։