Հա

Հասարակական

23/06/2018 - 08:20

Ապացուցւել է աղի մահացու վտանգը

 

ոստոն քաղաքի Բրիգհեմի կանանց հիւանդանոցի ամերիկացի մասնագէտներն ապացուցել են, որ մեծ քանակութեամբ աղի օգտագործումը կապւած է վաղաժամ մահւան ռիսկի մեծացման հետ: 

«alikonline.ir» - Բոստոն քաղաքի Բրիգհեմի կանանց հիւանդանոցի ամերիկացի մասնագէտներն ապացուցել են, որ մեծ քանակութեամբ աղի օգտագործումը կապւած է վաղաժամ մահւան ռիսկի մեծացման հետ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է «MedicalXpress»-ի մամուլի տեղեկագրում:

Երկարաժամկէտ ուսումնասիրութեանը մասնակցել է 30-54 տարեկան 2 հազար 974 մարդ, որոնք պրեգիպերտենզիա (զարկերակային ճնշման աննշան բարձրացում) են ունեցել:

Կամաւորների կողմից աղի օգտագործման քանակութիւնը որոշւում էր տարբեր մեթոդների, այդ թւում՝ մէզի նմուշների անալիզի օգնութեամբ, որոնք 24 ժամ հաւաքել են մի քանի օրւայ ընթացքում: Դա թոյլ է տւել աւելի ստոյգ որոշել օրգանիզմ մտնող աղի մակարդակը: Մասնակիցների վիճակին հետեւել են 24 տարի շարունակ, եւ այդ ժամանակաշրջանում մահացել է 272 մարդ: Պարզւել է, որ ուղղակի կապ գոյութիւն ունի աղի օգտագործման քանակութեան եւ մահւան ռիսկի միջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։