Հա

Հասարակական

26/06/2018 - 09:10

Եւրոմիութիւնն աջակցութեան ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար

ԵՄ-ն Հայաստանում հաստատւած սիրիահայերին աջակցելու համար մօտ 3 մլն.  եւրօ արժողութեամբ ծրագիր է նախատեսում: Կը լուծւեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպէս նաեւ նրանց հնարաւորութիւն կը տրւի զարգացնել իրենց բիզնեսները:

 

«alikonline.ir» - ԵՄ-ն Հայաստանում հաստատւած սիրիահայերին աջակցելու համար մօտ 3 մլն.  եւրօ արժողութեամբ ծրագիր է նախատեսում: Կը լուծւեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպէս նաեւ նրանց հնարաւորութիւն կը տրւի զարգացնել իրենց բիզնեսները:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատւիրակութեան համագործակցութեան բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմեանը:

«Սիրիացի փախստականներին Հայաստանում ինտեգրելու նպատակով Եւրոմիութիւնը «Մադադ» հիմնադրամի շրջանակում կենտրոնացրել է 3 միլիոն եւրօ: Մեր առաջին թիրախը սիրիահայերի կարողութիւնների զարգացումն է, իսկ երկրորդը՝ օգնել սիրիահայ փախստականներին՝ գտնելու աւելի դիւրին ճանապարհ ապրելու համար: Եւ մենք կը սուբսիդաւորենք նրանց՝ հաստատւելու այստեղ, քանի որ տեսնում ենք, որ շատ սիրիացի փախստականներ բնակարանային խնդիրներ ունեն»,- ասաց Հոա-Բին Աճեմեանը:

Նախագծի ընդհանուր գումարից 1 մլն. եւրոն կը տրամադրւի սիրիահայերի բնակարանային հարցերը լուծելու համար, 1մլն. եւրոն՝ նրանց բիզնեսի զարգացման համար: Կաջակցեն նաեւ սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկութիւնների առաջխաղացմանը: Իսկ մնացած 1 մլն. եւրոն կը տրամադրւի սիրահայերի վերապատրաստման, կարողութիւնների զարգացման համար:

ԵՄ պատւիրակութեան համագործակցութեան բաժնի ղեկավարի խօսքով՝ Հայաստանում սիրիահայերին գտնելու եւ հավաքագրելու են Կարմիր Խաչի հնարաւորութիւնների շնորհիւ: Այն Հայաստանում համագործակցում է տարբեր կազմակերպութիւնների՝ ներառեալ սիրիահայերի կազմակերպութիւնների հետ:

Ծրագրի ստորագրումը կը լինի յունիսի վերջին կամ յուլիսի կէսին: Այն կը սկսի գործել սեպտեմբերից: Արդէն հոկտեմբերից սիրահայերին աջակցութիւն կը տրմադրւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։