Հա

Հասարակական

28/06/2018 - 09:30

Կոռուպցիա եւ անօրինութիւն. հնարաւո՞ր է արդեօք այս հիւանդութիւնների ամբողջական բուժումը

Աղմկայարոյց բացայայտումները եւ ջրի երես դուրս եկող կոռուպցիոն սկանդալներն աստիճանաբար իրականութեան մաս են դառնում։ Ոչ ոք հիմա չի ասի, թէ որքան կը տեւի այդ ամէնը, բայց փաստ է, որ մարդիկ վաղ թէ ուշ յոգնում են նոյնիսկ գրաւիչ սերիալներից։ Եւ այդ ժամանակ պէտք է ծրագրում նորամուծութիւններ մտցնել։ 

«alikonline.ir» - Աղմկայարոյց բացայայտումները եւ ջրի երես դուրս եկող կոռուպցիոն սկանդալներն աստիճանաբար իրականութեան մաս են դառնում։ Ոչ ոք հիմա չի ասի, թէ որքան կը տեւի այդ ամէնը, բայց փաստ է, որ մարդիկ վաղ թէ ուշ յոգնում են նոյնիսկ գրաւիչ սերիալներից։ Եւ այդ ժամանակ պէտք է ծրագրում նորամուծութիւններ մտցնել։ Գրում է «sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Հիմա մեզ մօտ ամէն օր տեղի են ունենում տարբեր տրամաչափերի կաշառակերների ու պետական գոյք հափշտակողների, յանցաւոր կոռուպցիոն սխեմաների աղմկայարույց բացայայտումներ։ Դա լաւ է եւ ճիշտ, սակայն երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, որ հանում են միայն փրփուրի վերին շերտը, քանզի յանցագործութեան վայրում բռնւածների եւ դիմակազերծւածների անունները տարիներով բոլորի շուրթերին էին։ Յուսանք, որ նոր իշխանութիւններն աստիճանաբար կը հասնեն խորքային, հիմնական շերտերին, որտեղ լուրջ հիւանդութիւններ են ծնւել եւ դրանցով տառապում է մեր պետութիւնը։

Բայց հիմա խօսքն առանձին անհատների մասին չէ։ Խօսքն այն մասին է, որ վերջին հաշւով նրանց բռնելուց, նստեցնելուց, հրաժարականներից, մեղաւորներին պատժելուց յետոյ մենք բոլորս սպասում ենք, որ երկրում, վերջապէս, կը յաղթի արդարութիւնը, ընդ որում բոլոր մակարդակներում։ Իսկ դրա համար պէտք է լուծել շատ բարդ խնդիր. ստիպել բոլորին` դռնապանից մինչեւ վարչապետ, հետեւել օրէնքներին։ Առանց բացառութեան բոլորին։

Կասէք, որ այդպէս չի՞ լինում, կատարեալ պետութիւններ չկա՞ն։ Այո, իհարկէ, բայց կարելի է մօտենալ կատարելութեանը։ Թէեւ անձամբ ինձ համակում է անյուսալիութեան  զգացողութիւնը, երբ պատկերացնում եմ, թէ ցանկալիին հասնելու համար որքան բան պէտք է անել։ Դա անիրական է թւում, բայց ես իշխանութիւն չեմ, եւ, հնարաւոր է, իշխանութիւններին յաջողւի դա անել։

Եւ խնդիրն այն չէ, որ պէտք է բոլորին ստիպեն հետեւել օրէնքներին։ Ես իրաւաբան չեմ, բայց նոյնիսկ ինձ համար ակնյայտ է, որ շատ օրէնքներ այնպէս են գրւած, որ դրանք անհնար է չխախտել կամ դրանք ուղղակի հրահրում են մարդկանց խախտումների։

Կարծում ենք, որ երկրի լաւագոյն իրաւաբանական ուղեղները պէտք է ձեռնամուխ լինեն հայկական պետութեան գրեթէ բոլոր օրէնքները վերանայելուն։

Ահա միայն մի օրինակ, որը մանրամասնութեամբ յայտնի է ինձ։ Դատարանը որոշում է կայացնում մի քաղաքացու հանդէպ միւս քաղաքացու ֆինանսական պարտաւորութիւնների մասին, եւ դատարանի որոշումն արդար է, ոչ ոք չի պատրաստւում բողոքարկել այն. Մեղաւոր կողմը պատրաստ է ինքնակամ եւ բարեխղճօրէն կատարել պարտաւորութիւնները։

Բայց ստացւում է, որ դա գրեթէ անհնար է անել, որովհետեւ դատարանը որոշում կայացնելիս, երկար չմտածելով, գործն ուղարկում է կատարածուներին` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութիւն։ Կատարածուներն անում են իրենց գործը, իսկ դէպքերի նման զարգացումից ապշած մարդը տարակուսում է` ինչի համար են նման միջոցները, չէ որ ինքը պատրաստ էր ամէն ինչ անել` առանց հաշիւների վրայ արգելանք դնելու, առանց նեարդերը վնասելու, տարբեր դիմումների վրայ ժամանակ ծախսելու…

Բայց ընդամենը պէտք էր փոխանցել մարդուն, օրինակ, ստացողի բանկային հաշւեհամարը եւ նա հանգիստ կմարեր իր պարտքը։ Մեր օրէնքներում նման ընթացակարգ չկայ եւ քեզ առանց հիմնաւորումների համարում են պոտենցիալ չվճարող, եւ պետութիւնն ակնթարթօրէն քեզ գցում է կատարածուների ձեռքը։

Սա միայն մի օրինակ է ընդամենը մէկ ոլորտից։ Վստահ եմ, որ մեր օրէնքներում կան շատ նման անտրամաբանական եւ անձի տարրական իրաւունքները ոտնահարող անհեթեթութիւններ։

Ահա եւ ծախսւած էլեկտրաէներգիայի համար չափից բարձր հաշիւներ գրած տեսուչին դժւար է ապացուցել, որ նա, մեղմ ասած, ճիշտ չէ։ Հաշւիչը ցոյց է տալիս այսքան, եւ ոչ ոքի չի հետաքրքրում, որ այդ հաշւիչի հետ մի բան այն չէ…

Բոլոր մակարդակներում` դռնապանից մինչեւ վարչապետ, օրինականութեան հասնելը չափազանց, անասելի բարդ է։ Բայց դա պէտք է անել եւ անել հետեւողականօրէն։ Այլապէս մենք կրկին կը դոփենք տեղում եւ անխուսափելիօրէն կը վերադառնանք նոյն կէտին։ Դժւար թէ ինչ-որ մէկը ուզում է դա։

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ
    Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մօտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրոյ եւ համերաշխութեան կոչւող յեղափոխութեանը, բայց յեղափոխութիւնը նրան 0 սէր եւ 0 համերաշխութիւն է բերել։ Հազիւ լումա-լումա յետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջութեամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատութեան վրայ։

  • Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»
    Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»

    «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթիւն ունեցող հասարակութիւն պէտք է փորձի իմաստաւորել ու վերաիմաստաւորել իր հեռու եւ ոչ այնքան հեռու անցեալը. առանց իմաստաւորման առաջընթաց չի կարող լինել»: 

  • Անվերջ «One way ticket» թէ յաւէրժ վերադարձ
    Անվերջ «One way ticket» թէ յաւէրժ վերադարձ

    Երկընտրանքներ շատ են լինում. դրանցից չհնացողն ու մշտապէս արդիականը մեզ՝ հայերիս մօտ, գնալու թէ մնալու խնդիրն է։ Այս հարցն ասես երբեք հանգիստ չի տալիս մեզ։ Բանն այն է, որ ժամանակի անկասելի հոսքը, մարդու յարմարւողականութեան յատկութիւնը, գնացողների ու մնացողների մօտ աստիճանաբար մեղմել է այս երեւոյթի զգացմունքային աղէտը: Իհարկէ, ոչ թէ աղէտն է մեղմել այլ դրա ընկալումն է բթացրել:

  • Զանգւածների մուտքը քաղաքականութիւն
    Զանգւածների մուտքը քաղաքականութիւն

    Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ 

  • Կոռուպցիան, տնտեսական զարգացումն ու աղքատութիւնը
    Կոռուպցիան, տնտեսական զարգացումն ու աղքատութիւնը

    «Ռուսաստանցի հայ գործարարաների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ասաց, թէ՝ ասում են Հայաստանը Վրաստանի հետ մրցունակութեան խնդիր ունի, դրա պատճառներից մէկն էն է, որ Վրաստանում կոռուպցիայի մակարադակը էնպիսին չի եղել ինչպէս Հայաստանում»,- այս մասին գրել է Վահան Իշխանեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։